Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ՝ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ։

Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի աժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն։ Իտսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկն են զգում ու հասկանում։ Եվ մեը մեջ՝ համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ՝ շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից։

Ահա այդ դեպքերից երկուսը, մինը՝ թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը։

Սրանից տասը տարի աոաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց Ազգագրական Ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի։ Գարնանը, մի գիշեր, երբ հավաքւխլ էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա։ Կես գիշերի ն ինձ բերին մեր տունը։ Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝

— Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։ Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։

— Դե լա՛վ, լա՛վ… հետո… 2այն տվեց ներքևից ու գնաց։ Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե

ինչպես է, որ ես կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ, անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել։

Ես եղածը ծածկեցի նրանից մինչև մի քանի օր անցավ։

Մի ուրիշ անգամ ես տեսա նրան։ Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան.պատմել…

136