Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


առանձնահատուկ երանգով ու կյանքով։ Ինչպես գրեթե բոլոր հեքիաթները։

Աղւպանը գիտեր էդ հեքիաթի հայկական երկու վարիանտը։ էս րոպեին ես իմ ձեռքի տակ ունեմ նույն հեքիաթի վեց վարիանտը։ Մի վարիանտ էլ կա, .ռուսերեն լեզվով գրի առած իբրև հայ ժողովրդական հեքիաթ, որը ուրիշ բան չի, այլ հենց Աղայանի «Անահիտի» թարգմանությանը5։ վերջապես Աղայանը դեռ 1881 թվին «Անահիտի» հենց առաջին հրատարակության մեջ հայտարարում է դրա ինչ լինելը ե որտեղից առնելը։ էդ հրատարակության ճակատին գրած է. «Հին զ ր ո ւ յ ց», «Ա գ գ ա յ ի ն բանավոր զրույցներից առա ծ»։ Հետն էլ դնում է Խորենա– ցու խոսքերը. «Պատմեցից ձեզ… զրոյցս անգիրս, յւաանդութենէ ի մեզ հասեալ, զոր ե բազումք ի գեղջկաց զրուցեն մինչե ցայժմ»։

Իսկ թե ինչու է Աղայանը էս հեքիաթին տվել պատմական զրույցի կերպարանք ու փոխադրել Աղվանք Վաչագան թագավորի ժամանակները, էդ էլ կարելի է պարզ տեսնել էն «հավելված– քից», որ դրել է նույն հրատարակության վերջում հետ Այ ալ վերնագրի տակ, «Մովսես Կաղանկատաացա պատմությունից մի ծանոթություն Վաչագանի ժամանակամն եղած չար և դիվական ա– ղանդների մասին»։

ԱՀԱ ԹԵ ԻՆԶՈԻ I

«Հորիզոնի» № 196-ում տաճկա հայոց նոր սարսափ ների ա– ռիթով ես մի հոդված էի գրել «Մեր երեկվան պատմությանն ու այսօրվան իրականությունը» վերնագրով1, որի մեջ, շատ թռուցիկ հայացք ձգելով մեր կյանքի ու պատմության վրա, մեր ներկա վիճակը նկատել էի անցյալի շարունակությունը ե ասել էի.— եթե մեր բազմադարյան տառապանքի մեջ մի օգուտ ու օգնություն ենք տեսել՝ էդ եղել է Ռուսաստանից վերջին ժամանակներս, և հուսացել էի, թե դարձյալ նա օգնության կգա կոտորածի առաջ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող հայ ժողովրդին։

144