Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ էն էլ Լոռու վարիանտը, որ Աղայանը դիտեր մանկաց, իս!| վրացական վարիանտը՝ «Թագավորն ու արհեստավորը» անունով տպված է «Աղբյուրի» առաջին տարում։

Պ. Մանվելյանն էս ամենը հիշատտկել էր իր «Հայոց գրականության պատմության» առաջին գրքում, կցելով սակայն, թե էս նյութն առաջին անգամ մշակել է Թաղիադյանը, որին հետևեց Աղայանը։ Եվ խոստացել էր «Վարսենիկի» ու «Անահիտի» համեմատությունն իր տեղն անելու։

Աղայանը սպասում էր խոստացած համեմատության հրատարակությանը, որ ասի էս առարկայի մասին իր խոսքը, բայց դեռ համեմատությունը չտպված ինքը մեռավ։ Այժմ դուրս է եկել խոստացված գիրքը, Հայոց գրականության պատմության չորրորդ պրակը, որի մեջ Պ. Մանվելյանը իր համեմատությունը անելիս գրում է. «Աղայանը իր սյուժետը վերցրել է, Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» վերնագրով հեղինակությունից»։

Եվ ահա թե՛ իմ ողբացյալ ընկերի հիշատակի առաջ, թե գրականության պատմության առաջ ես իմ պարտականաթյունն եմ համարում էսօր գրելու էս մի քանի, տողը՝ ճշմարտությունը պարզերս նպատակով, հայտարարելով միանգամայն, որ սրանով պ. Մանվելյանին չեմ վերագրում ճշմարտության դեմ դիտավորությամբ մեղանչելու որևէ միտք, անընդունակ ճանաչելով նրան էդ տեսակ վարմունքի։

«Անահիտի» սյուժետը Աղայանը Թաղիադյանի «Վարսենիկից» չի վերցրել։ Աղայանը մինչև անգամ պնդում էր, որ Թաղիադյանի վեպը փոխադրություն է իտալականից տալիս էր իտալացի գրողի անունը և խոստանում էր ապացուցանել։ Աղայանի «Անահիտի» և Թաղիադյանի «Վարսենիկի» մեջ չկա էն նմանությունը, ինչ որ կա հայ ժողովրդական հեքիաթի և Աղայանի գործի մեջ, որ նույնն է ամենայն հարազատությամբ։Աղայանը էդ նյութն առել է մեր ժողովրդական հեքիաթից, որ ջատագովում է արհեստը։ Մի հեքիաթ, որ ունեն բոլոր ժողովուրդները, ըստ էության նույնը, մանրամասնությունների մեջ իրենց