Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուս կողմից իջնել դուրս գալ Պարսից ծոցը։ էսպես, ճանապարհն ուղիղ Կովկասի վրով, այլև քրիստոնյա ու անհամեմատ ավելի բարձր իր քաղաքակրթությամբ։ Եվ հայ ժողովուրդը բազմատանջ Վրաստանի հետ միասին ապավինեց նրան։ Իսկ Կովկասը իր բարեկամ քրիստոնյա ժողովուրդներով Ռուսաստանի համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից հանդի– սանում էր միակ ու հաստատուն կռվանը Արևելքում։ էսպեսով էլ երկուստեք դաշն ու հավատարմությունը ապահովված էին վերին աստիճանի կենսական ու հաստատուն երաշխիքներով։

Եվ ահա

«От Урала до Дуная, До большой реки Колыхаясь и сверкая Движутся полки…

Идут все полки, могучи, Шумны, как поток, Страшно — медленны, как тучи, Прямо на восток.

(Лермонтов)


Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհքի էս մասում, կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին։

Մնաց տաճկահայկական հարցը։

1829, 55 և 78 թվականների պատերազմներով էլ իր ձեռքի տակը բերելով Ալեքսանդրապոլն ու Ղարսը և այլ շրջաններ— էդ մասերում էլ լուծեց հայ ժողովրդի կյանքի, գույքի և պատվի հարցը։ Սակայն սրանով լուծվեց տաճկահայկական հարցի մի մասը, իսկ մնացած մասում, ինչ որ մնաց թուրքի ձեռքի տակ— էրզերում, Վան, Մուշ և այլ տեղեր, մնացին ու շարունակվեցին նույն կոտորածները, նույն գաղթականությունները, նույն բռնա–