Եվ էսպես ամենքի համար նա է և մնում է կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովության պահանջ;
Արդ, ո՛րտեղ և ո՞ր օրից գոյություն ունի հայկական հարցը իր ներկա բնավորությամբ։
— էն օրից, ինչ որ վտանգվել է հայ ժողովրդի կյանքը, գույքը, պատիվն ու կուլտուրական զարգացումը։ Եվ գոյություն է ունեցել Պարսկաստանում, գոյություն Է ունեցել և ունի Տաճկաստանում։ Գոյություն չունի և չի ունեցել Ռուսաստանում, թեկուզ իշխան Գալիցինի օրերում։ Ընդհակառակը, հայ ժողովուրդը միշտ նայել Է Ռուսաստանի վրա որպես իր խնդրի ավանդական պաշտպանի վրա։
Դեռ 18 դ. սկզբում Օրին, հայոց բարձր հոգևորականությունն ու մելիքները բանակցության մեջ Էին Պֆալցի գերմանական կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի հետ և, առաջարկելով Հայաստանի իշխանությունը, խնդրում Էին նրան ազատել իրենց երկիրը պարսկական բռնակալությունից, գերեվարություններից, կոտորածներից, կեղեքումներից ու առևանգումներից։
Ուրեմն Էն ժամանակ գոյություն ուներ հայկական հարցը Հայաստանի պարսկական մասում և կոչվում Էր պարսկահայկական հարց։ Եվ դեռ Էն ժամանակ Էր, որ գերմանական կուրֆյուրստը, թեև ցանկանում Էր օգնել հայերին, հայտնեց, թե եվրոպական պետությունները հակամարտ շահեր ունեն Արևելքում—Պարսկաստանում ու Տաճկաստանում, չեն միաբանել հայկական հարցի վրա, վերջը՝ թե հայ ժողովրդի փրկությունը չի կարող գլուխ գալ առանց Ռուսաստանը Խորհուրդ տվեց դիմել Ռուսաստան Պետրոս Մեծին։ Շատ շուտով փորձն ու գործն էլ ցույց տվին, որ միայն Ռուսաստանը կարող Էր վճռել խնդիրը։ Եվ թե Օրին ու հայ հոգևորականությունն ու մելիքները, թե հայ ժողովուրդը Էն օրվանից երեսներն արին դեպի Ռուսաստան։ Եվ ընդմիշտ դեպի Ռուսաստան։ Մինչև Էսօրվան օրը։
Ռուսաստանը Էն միակ մեծ պետությունն Էր, որ, անվերադառնալի վճռած, իր պատմական հարվածներն ուղղել Էր Պարսկաստանի, բայց մանավանդ Տաճկաստանի վրա, և ուզում Էր մի կողմից Ցարգրադի դարպասի ճակատին կախել իր վահանը,