Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Անգաճ արա՛, մատաղ իմ քիզ, մէ քիչ կամաց գընա՛, գոզալ. Աշխարհըս ո՞ւմն է մընացի՝ վար ինձ ու քիզ մընա, գոզալ…»

Նրա առողջ հոյակապ տխրությունը.


Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/181


«Սիրտըս փուրումըս սըքվուր է,
Ալ աչկիրըս լաց է անում.
Ծովըն նընգած ամրի նըման
Դոշս ու եախես թաց է անում»



Վերջապես.

«Գո′ւզիմ թռչի բըլրուլի պես.— Բաղերումէն բեզարիլ իմ…»

Եվ ահա էսօր էս երկու մեծ թիֆլիսցիների անունները գալիս են հրապարակ։

Գ. Սունդուկյանի մահվան տարելիցն է, ու Հայոց Գրական Ընկերությունը հարգանքի գրական երեկույթ է կազմակերպում Արտիստիկական թատրոնում․ իսկ Սայաթ-Նովայի մահարձանի խնդիրն է մեջտեղը, և նույն Ընկերությունը պատրաստել է տալի նրա մահարձանը ու գրական–երաժշտական երեկույթներ է նվիրում աննման երգչի ու նրա երգերը ամենակուլ ժամանակի բերանից խլողի՝ Գ<եորգ>Ախվերդյանի հիշատակին։ Հայ ժողովուրդը և հատկապես Թիֆլիսի ժոդովուրդը էս անունները տալիս պետք է թնդա ու միշտ հարազատի սիրով հավաքվի ամեն տեղ, ուր խոսում են նրանց մասիս, ու ամեն մինը անկեղծ ուզենա մասն ունենալ նրանց տված հարգանքի ու նրանց վրա դրած արձանի մեջ։

Նրանք կան և մնալու են Թիֆլիսի, և հին Թիֆլիսի մեծ ու հարազատ զավակները։

ԽՈՍՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ

Հարգելի տիկիններ Ա պարոններ.

Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պ. Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց գրա–

176