Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան-երաժշտական երեկույթը, ջերմ հարգանրով ե անկեով սիրով խոսեց Հայոց Դրական Ընկերության ե հայ գրողների մասին ա նրանց հետ կապեց իրենց ջահել հույսերը։

էււ դալար րազմությունը ա սրանց թրթոուն զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացաոիկ կերպով թանկ են, որ ես ոպում եմ դեպի նրանց դաոնալ։

Մեր երիտասարդ և պատանի ընկերներ։

Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ ե դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք։

Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը։

Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մը– յուս կողմից դեպի նրա ապագան։

Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենա– անաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը [ ժամանակն է] ։ ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքը ն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջ ի վերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իր տեղը՝ որը համեստ, որն ավեփ պայծառ ւիայւով։

Եվ ահա նրանք անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լուսով մեգ հրապուրում ու ոգևորում են լավագույն գործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք։

Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հույսերով ու անհուն հրճվանքով։

Եվ նրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց

177

12 Ծոկ. ժողովածու հատոր IV