Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինու օգնությամբ, մոռանան ամեն ցավ ու դարդ ու նրանց հնչյունների մեջ գտնեն մխիթարություն։

Սայաթ-Նովան ընդհակառակը— մխիթարություն չի ուզում, նրան ավելի դուր է գալիս, երբ ծիծաղի տակ արցունք է նկատում, քան երբ լսում է ծիծաղը, որ արցունքը ճնշում է։
Նրա երգերը հաճախ հանդիսավոր–խրատական են։ էնպես- նա իր սրտին ասում է.
 «Արի ինձ անգաճ կա՚լ, ա՛յ դիվանա սիրտ,
  Հայա սիրե ադաբ սիրե՛, ար սիրե՛. 
  Աշխարքըս քունն ըլի, ի՛նչ պիտիս տանի, 
  Աստվաձ սիրե՛, հոքի սիրե՛, յար սիրե՛»։

Սայաթ-Նովայի երգում քիչ կան էն վառ փայլուն գույները, որոնցից Արևելքում բնությունը հաճախ առնում է մի տարօրինակ ու խաբուսիկ արտաքին փայլ։ Չկան և էն ֆանտաստիկ պատկերները, որոնց ասես թե հաշիշն է ծնում։ Առհասարակ նրա երգերում քիչ երևակայություն կա– շատ զգացմունք։ Եվ էդ զգացմունքները նրա երգերում մեծ մասամբ արտահայտում են էնքան մեղմ ու անվրդով խաղաղություն, որ նրա սերը նման է ընկերության, ընկերությունը սիրո։ Որ հայրենի քերականության մեջ էլ արականի ու իգականի տարբերությանը չկա– Սայաթ-Նովայի մի քանի երգերում դժար է հասկանալ, իր ոգևորված խոսքով ում է դիմում նա՝ քնքուշ սիրով սիրած ընկերի՞ն, թե տարփալի սիրով սիրած կնոջը։

 Նրա հոգու տարրը, ոգևորության ժամերին, չի կարողանում հաշտվել զգայնականության հետ, ինչպես կրակը չի կարող հաշտվել ջրի հետ։ Նա էնքան է բարոյական, որ աշուղի կոչմանն էլ նայում է բարոյական տեսակետիդ Իր երգերից մեկի մեջ ասում է.
«Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունե, անեծք չունի»5, 
 թեև   երբեմն նրան համակում է սոսկայի թախիծը։
 Իհարկե, իր հարևանցի ծանոթությունով ու ամեն տեսակի