Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորթությունով, ռուս բանաստեղծի համար դժար էր ըստ ամենայնի ճիշտ ըմբռնել m հասկանալ առհասարակ մեր և մասնավորապես Սայաթ-Նովայի ստեղծագործությունն ու հոգին, բայց նա էլ է նկատել, և նրա կարծիքն ու տպավորությունը մեջ բերի շեշտելու Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը, որոնց պարզության մեջ ափաշկարա երևում է նրա բարի, քնքույշ սիրտը ու նրա ազնիվ, խորը հոգին, և էդ ամենը միանգամայն առողջ ու ամբողջական։ Մի առողջ, ոգևորված բանաստեղծ, որ աշխարհք է մտել սազով ու սիրով, ինչպես ինքն է ասում իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ՝ «Զունուն օլմիշ, սազ ալընդա չալան դըր Սայաթ-Նովա». այսինքն—սիրահարված, սազը ձեռին նվագում է Սայաթ-Նովան։

Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.

Աշխարհըս մե փանջարա է,—
Թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,—
Դաղերումեն բեզարիլ իմ.
էրեգ լավ էր, քանց վուր էսօր,—
Վաղերումեն բեզարիլ իմ…


Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։

«Գուզիմ թըռչի բըլբուլի պես,— բաղերումեն բեզարիլ իմ…»։</poem>


Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու