Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

► համ ժողովրդական նյութեր կային, համ էդ նյութերի մշակումը կար, հապա ի՞նչպես է, որ Դրամբյան չկար, Ս. Հ. չկար, «Մշակ» չկար, «Հովիտ» չկար… Ինչպես չկար, հենց էդ եմ ասում։

Գրական տոնի և ուրախության հենց էն տաք ժամանակը իր իշի վրա նստած հայտնվում է տխրահռչակ Каченовокий-ն, որ հենց սրանով էլ մնում է անմահ ռուսաց գրականության պատմության մեջ, և Житель Бутырской слободы կեղծ անունով տպում էր իր լուրջ «կրիտիկան» «Вестник Европы» 1820 թվի № 11-ում.— Արթուն կացե՛ք, քաղաքացինե՛ր, հայրենիքը վտանգի մեջ է… մի ինչ-որ Պուշկին է դուրս եկել…

Ռուսաց գրականության պատմությունն ասում է. «Житель Бутырской слободы» увидел в мысли Пушкина воспользоваться русским сказочным элементом просто неприличие, бедствие и явление отвратительное… ֊

… էնքան նման «Մշակի» Դրամբյանին ու «Հովիտի» Ս. Հ.-ին, որ քիչ է մնում կարծեմ, թե ես էլ Պուշկին եմ։

Իհարկե, ներողություն եմ խնդրում իմ սիրելի հայրենակիցներից, որ էս տեսակ մի համեմատություն անցկացրի մտքովս։ Ես լավ գիտեմ, որ նրանք թույլ չեն տալ րնավ, որ Թիֆլիսի էս ինչ փողոցում, էս ինչ համարի տանը մի ուրիշ Պուշկին լինի, էն էլ հայ։ Բայց վեճի նմանությունը շատ է մեծ, նրա համար հիշատակեցի։

Եվ հետաքրքրական է ավելին լսել, ավելի զարմանալի նմանությունը տեսնելու։

Ռուս Դրամբյանն էլ մեղադրում է Պուշկինին, թե նա իր հեքիաթը վերցրել է ռուսաց Հայկունու — Кирша Данилов-ի ժողովրդական նյութերի հավաքածուից։ Ասում է. «Чего ждать, когда наши поэты, начинают пародировать Киршу Данилова? Возможно ли просвещенному или хоть немного сведущему человеку терпеть, когда ему предлагают новую поэму, писанную в подражание Еруслану Лазаревичу».

Եվ ճշիտ «Մշակի» Դրամբյանի ու «Հովիտի» Ս.Հ.-ի նման էլ նմանություններ է գտնում։ Ասում է. «Для большой точности, или чтобы лучше выразить всю прелость старинного

13 Երկ. ժալովածու հատոր IV

200