սրանք,շատ ավելի աներես ու չար են, քան ռուս պրոֆ. Каченовский-ն, և էնպես, ինչպես Պուշկինն է զզված, բացականչել, թե— «ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի Ռուսաստանում», ես երբեք էդ տեսակ բացականչություն չեմ արել, թե` ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի հայերի մեջ, թեև ես հազար անգամ ավելի իրավունք ունեի։
Չէ՞ որ միայն մի թշվառ Каченовскийե և իր նման մի երկուսը չէին, որ զզվեցրել էին մի Պուշկինի։ Չէ՞ որ միայն էդ մի անախորժ վիճաբանությունը չէր նրա զայրույթի ու զզվանքի պատճառը։
Եվ մի՞թե մեծ ու փոքր Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորություն են մեր կյանքում,մի՞թեթշնամությունն ու չարությունըմ մեր ամենօրյա հացը չեն, մի՞թե հայհոյանքն ու սուտը երբևէ պակասել են մեր գլխից, և մի՞թե մենք կտեսնենք դրանց վերջը…
— Բնա՛վ։
Եթե ռուս Каченовский-ներն և առաջ են եկել իբրև իմաստակներ և համառելով մնացել ու թագվել են իրենց մոլորության մեջ, հայ մեծ ու փոքր Դրամբյանները սկզբից մինչև էսօր հայտնվել են իբրև մաղձոտ հոգիներ և հուսահատորեն ճգնել են միայն հարվածել, թունավորել, վնասել, սպանել։ Ուրիշ խնդիր է, թե ուժ չեն ունեցել ու չեն կարողացել, բայց էդ է եղել ձգտումը, հոգին։ Եվ նրանցից բան չեք կար՛ող հասկանալ, ոչ էլ կարող եք բան հասկացնել:
Կասեն՝ վերցրել եք բառացի էսնչից։ Ցույց կտաք, որ չեք վերցրել։ էդ նշանակություն չունի։ Կասեն թարգմանել եք։ Ցույց կտաք, որ թարգմանություն չի։ Դարձյալ չեն լռիլ։ Կասեն ինչո°ու չեք վրեն գրում ժողովրդական։ Թվականով, տեղով, էջով ցույց կտաք, որ գրել եք վրեն ժողովրդական։ Միևնույն է, նրանք իրենցը կշարունակեն։
Ես ցույց տվի, որ իմ մշակած ժողովրդական նյութերի վրա սովորաբար գրել եմ «Ժողովրդական»։ Բայց շատ իզուր։ Ես ոչ թե կարող էի չգրել «ժողովրդական», այլ ուղղակի չպետք է գրեի։ Մինչդեռ մեր դրամբյանիզմը հանգուցյալ Հայկունու օրինակի