վրա ցույց տալով, պահանջում է, որ ես իմ մշտված նյութերի վրա ոչ միայն գրեմ ժողովրդական, այլև՝ թե որտեղ, երբ և ումից եմ լսել։
Եվ մեր մեծ թե փոքր, հառաջ աղիմական թե կղերական բթամիտ Դրամբյանները մինչև էսօր դեռ չեն հասկացել, թե էն ժողովրդական հում նյութերի համար է, որ բանահավաքները գրում են –որտեղ են լսել, երբ են լսել, ով է պատմողը, քանի տարեկան է և այլն, և այլն, որովհետև էն արձանագրություն է, պրոտոկոլ է, և պարտավոր են նույնիսկ նրա սխալներն էլ էնպես գրի առնելու, ինչպես որ կան։ Իսկ մշակածի, գրական լեզվով պատմածի, փոփոխածի, զանազան վարիանտներից կազմածի, չափական ձևի վերածածի վրա չպետք է էլ գրվի, նա արդեն ժողովըր– դականը չի, թեև բնագիրը ժողովրդիցն է առած։ ճիշտ էնպես, ինչպես հայոց էս կամ էն Դրամբյանը կարող է մի գյուղից լինի դուրս եկած, բայց իրոք էլ գեղջուկ Դրամբյան չի և թույլ չի տալ իրեն գեղջուկ անվանել, այլ մշակված Դրամբյան, «լուրջ կրիտիկոս» Դրամբյան, ազատամիտ թերթի աշխատակից Դրամբյան…
Եվ ահա մենք պարտավորված ենք էդ «լուրջ կրիտիկոս» Դրամբյանին ու հայոց ազատամիտ թերթին ցույց տալու, թե բանահավաքն ուրիշ է, բանաստեղծն ուրիշ, մեկի գրածի պատասխանատուն ժողովուրդն է, մյուսինը— ինքը։
Մի բանահավաք Афанасьев պարտական է հիշելու, թե որտեղ է լսել, օրինակի համար, «Золотая рыбка» հեքիաթը ու ետևիցն էլ բերում է նրա զանազան տեղերի տարբերակները, թե ինչպես մի տարբերակում ձկան դերը աղվեսն է կատարում, երրորդում, թռչնակը, չորրորդում՝ ծառը։
Մեկում ծերունու լավության փոխարեն են վճարում, մյուսում ուղղակի լավության են անում խղճահարությունից։ Մեկում հարստություն են ուզում, մյուսում՝ իշխանություն, երրորդում ուզում են սուրբ դառնան։ Մեկի վերջում մնում են դատարկ, մյուսում հարուստ ու երջանիկ, երրորդում— դառնում են շներ…
Եվ ամեն վարիանտի տակ մարդը գրում է— Записано в Чердиском уезде, Пермской губ. կամ Записано в Енисей, ской губ. Իսկ մի բանաստեղծ Պուշկին նույն ժողովրդից վերց–