քըր, հին ու նոր Դրամբյանների գլխին ու մաքրում, պարզում ժամանակաշրջանի հաշիվները։
Ինձ թվում Է, որ հետս չի Էդ օրը մեր մեջ։
ՓՈՐՁԻՉԸ
«Новое время»1-ն գոհ Է, որ հայերը նորից վերադառնում են դեպի Ռուսաստան, որից երես Էին դարձրել վերջին 35 տարին
հատկապես նրա պարագլուխները, և, ողջունելով հայ ժողովրդի էս վերադարձը դեպի հին ավանդությունները, ասում Է. «հայկական նոր տրամադրության անկեղծությունը դեռ պետք է փորձենք»։
Առած կա, թե վատ մարդը զատկին էլ վատ կլինի։ Հիմի սրանն է։ ժողովուրդների բարեկամության տոնական օրն էլ հայտնվում է դարձյալ վատ դերում— փորձչի կերպարանքով։
Եվ նրա հետ մարդ ուզում է էսպես խոս՛ել։
Ո՞ւմ եք փորձում, ո՛վ փորձիչ։
Հայ ժողովրդի՞ն։ Բայց դուք ինքներդ եք հաստատում, թե նրա մեջ ամուր է եղել բնական ձգտումը դեպի Ռուսաստանն ու միշտ էլ մնացել է անփոփոխ։
Հին ավանդություններն ու պատմությո՞ւնն եք փորձում։
Բայց նրանք մնացել են անսասան հայ ժողովրդի հետ միասին։ էդ էլ եք դուք վկայում…
Սակայն ես ուզում եմ մի ուրիշ խոսք ասել հին փոր ճչին։ Ուզում եմ ասել, դուք ո՞վ եք, որ ուզում եք մեզ փորձի ենթարկել։ Մի՞թե դուք եք հանդիսանում էն Ռուսաստանը, որին վերադարձել են հայերը, մի՞թե դուք նրա հարազատ ներկայացուցի՞չն եք։ Մի՞թե դուք նրա ոգու թարգմա՞նն եք։
Ո՛չ։ Երբե՛ք։ Մենք եկել ենք ու գալիս ենք դեպի Մեծ Ռուսաստանը, դեպի մեծ Ռուս ազգը, և եթե սիրել ու հարել ենք– նրան, ոչ թե ձեր ու ձեզ նմաններին, որոնք միշտ եղել են փոքր ու անսիրելի։ Եթե մենք միացած ենք անբաժան, ռուսական պետությանն ենք միացած, նրանից ենք տեսել բարիքներ, նրա հետ ենք