կապել մեր հույսերը, նրան էլ ծառայել ենք հարազատի նման ամեն ասպարիզում։Եվ վկայությունները շատ են։
Իսկ ձեզանից մենք ի՞նչ ենք տեսել, ձեզ հետ ե՞րբ ենք եղել միացած ու բաժանված, որ էս օր էլ ետ գանք դեպի ձեզ ու դուք էլ դեռ մեզ փորձեք։
Եթե վերադառնամ ենք հին լավ ավանդություններին, դուք լավ ավանդություններ չունեք, Ա դարձյալ խոսքը ձեր ու ձեզ նմանների՛ մասին չի։
Եթե մենք կապված ենք եղել ու էսօր էլ նորից՝ ավելի գիտակցաբար, ամրապնդում ենք կապը, էդ ռուս լավ մարդու հետ է, որի սրտի բարությունն ու մեծությունը վայել են իր հայրենիքի մեծությանն ու ազգային ուժին, ոչ թե ձեզ հետ, որ միշտ եղել եք փոքրոգի ու նեղսիրտ և խոսել եք միայն խորթությունից ու թշնամությունից։
Եվ էսօր էս երբ խոսք կա հին ավանդությունների, սիրո ու լավ կապի մասին — փորձիչը խոսք չունի։ Նա միայն կարող Է մտքեր պղտորել ու վատ զգացմունքներ առաջ բերել։
— Ետ գնա, քո օրը չի Էս օրը։ Թող աոաջ գա նա, ով կարող Է Մեծ Ռուսաստանը հանդես բերել հոգու մեծությամբ ու սրտի բարությամբ, նա, որ իր ուժով երկրներ նվաճելու հետ իր առաքինություններով Էլ ժողովուրդների սրտերն Է նվաճում։
ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
«Հորիզոնի» նախավերջին առաջնորդողը1 խոսելով մեր ուսուցիչների մտավոր ու բարոյական վիճակի վրա՝ երկու կողմից Էլ գտնում Է շատ անմխիթարական։ Եվ հիշատակելով, որ նրանց մտավոր պատրաստությունը բարձրացնելու համար անցյալ տարվա ծրագրական խորհրդակցությունների ժամանակ որոշում Է եղել թեմական դպրոցներին կից մանկավարժական լրացուցիչ դասարաններ «բաց անել— կանգնում է երկրորդ ցավի առաջ, թե ի՛նչ պետք Է անել հայ ուսուցչին բարոյական ախտավոր վիճակից հանելու։