Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն կենսական հարցին է նվիրված և պ Ց.Խ.² «Մեդալի մյուս կողմը» հոդվածը «Բաքվի ձայնի» նախավերջին №-ի մեջ³։

Պ.Ց.Խ. Էլ նկատելով, որ մեր հոգաբարձուներն անբավարար են առհասարակ, շեշտը դնում Է հիմնական կետի– հայ ուսուցչի վրա, որ դպրոցին հոգի ներշնչողն Է, և, նույնպես գործը քննելով բարոյական ու մտավոր կրկին տեսակետներից, հաստատում Է, որ հայ դպրոցը իր բարձրության վրա չի։

Սակայն, ինչպես ճիշտ նկատում Է պ. Ց.Խ., մեր դպրոցական գործի աննախանձելի դրությունը դեռ 60-ական թվականներից սկսած հասարակության և մամուլի մտահոգության ամենակարևոր առարկաներից մեկն Է եղել։

Պատճառն ի՞նչ Է, որ մինչև Էսօր հայ դպրոցը, կամ հայ ուսուցիչը ոչ թե իր բարձրության վրա չի, այլ հրապարակ Է հանում բարոյական թե մտավոր անկման Էն տեսակ երևույթներ, որ առաջ են բերում հոդվածագիրները, և որոնցից ավելի սոսկալիները կարող Է պատմել հենց տողերիս գրողը։

Պատճառը պետք Է փնտրել մի կողմից քաղաքական պայմանների մեջ, մյուս կողմից մեր ժողովրդի պատմական յուրահատուկ վիճակի մեջ, ասում Է պ․Ց.Խ.։

«Հորիզոնը» ավելի ընդհանուր բառ Է գործածում։ Ասում Է այն ճ ա հ ճ ա ց յ ա լ դ ր ու թ յ ու ն ն Է պատճառը, որի մեջ գըտնըվում Է հայ ուսուցչությունը։

Այո՛, պատճառները կարող են մի քանիսը լինել, և մինը Էս պատճառի վրա կծանրանա, մյուսն Էն, բայց ինչքան ծանոթ եմ հայ ուսուցչին ու նրա կյանքին, ես կարծում եմ ամենագլխավոր պատճառն Էն Է, որ հայ ուսուցիչը խեղդված Է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանամ ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե մտավորապես և թե բարոյապես։ Էս կամ Էն անկյանը ընկնելով, ընկնելով նեղ ու դժնդակ պայմանների մեջ, սպառում Էր իր համեստ ուժերը և հետզհետե իջնելով ներկայացնում մի խանգարված ու ետ մնացած մարդ, և կամ, եթե կյանքի մեջ մի դուռն ու ճանապարն Է գտնում, թողնում Է փախչում հայոց դպրոցից, իր տեղը

210