Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Кавказа» թերթը Խ. Աբովյանի արձանի հասար, որ կանգնելու է Երևանում, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը։

Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի շահն է պաշտպանում հայերի դեմ։ Մի կողմ թողնելով ավելի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրը դեմ չպետք է լինեին ո՛չ մեկը և ո՛չ մյուսը։

Ահա թե ինչո՛ւ։

Խ. Աբովյանը մի մոլեռանդ ռուսասեր էր, նրա «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, և առաջ քաշել Խ. Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեպի ռուս ազգն ու ռուս պետությունը։

Եվ հանկաոծ… էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ։

Ի՛նչ խոսք, որ սա չի հասկանում, թե որտեղ և ում դեմ է խոսում, և եթե չար է, նեղ սիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում է ետ մղել իր ազգի ու նայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել՝ թշնամիներ։

Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк.речь»-ին։

Ո՞վ է Սայաթ-Նովան։ Մի երգիչ, որ համազոր ուժով ու սիրով երգել է թե հայերեն, թե վրացերեն և թե թուրքերեն։ Մի համակովկասյան երգիչ, որ, ամենից քիչ երգել է հայերեն։ Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է՝ Վրսատանի երգիչ։ Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը, էջ 218, կտեսնեք Սայաթ-Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում է հետևյալ տողերով.

«Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ-Նովան։ Նա Հերակլ 2-րդ թագավորի պալատական աշուղն էր (Трубадур): Հարյուր տարի