Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1914



<Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ>


Վերջին տարիներս մեզանում հաճախ Է խոսք լինում, թե մենք մեզ չենք ճանաչում և աշխատում ենք մեզ ճանաչել։ Մեզ ճանաչելու համար հետզհետե մեր շուրջը դիտելով ու մեր ներկան քննելով հանդերձ ուզում ենք թափնցել մեր անցյալը, ուսումնասիրել մեր հին կյանքն ու պատմությունը։


Վաղուց ասված Է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր Է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք Է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։

Մենք, որ մեծ անցյալի ու մեծ ավերակների վրա ապրող մի ժողովուրդ ենք, և ինքներս արդեն ըստ ամենայնի ավերակ ժողովուրդ, նոր ենք ջանքեր անում մեր խորտակված կյանքը վերականգնելու, վերանորոգելու և վերակազմելու, անցյալի ուսումնասիրությունը մեզ համար ունի առանձին կարևորություն, և մեր մեծ արժեքներն ու պարծանքներն Էլ անցյալի մեջ են։ Անցյալի մեջն են և մեր արվեստները։ Գեղեեցիկ արվեստները ֆիզիկական ու բարոյական առանձնահատուկ պայմանների մեջ ծնվելով ու զարգանալով՝ հատկանշում են ամեն մի ժողովրդի ինքնուրույն ազգային ոգին։

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն Է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված Է «քարացած երաժըշտություն» և, միանգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ։


14 Երկ. ժողովածու հատոր IV