Իլյա Մարոմցին, հայրենիքին սպառնացող վտանգի առջև Владимир Красное Сольнышко-ից, իշխանավորից զար տեղը իրեն հասած վիրավորանքը մոռացության տալով՝ իր հսկայական գուրզն առած գնում է անմեղ ժողովուրդն ու երկիրն ազատելու վայրագ թշնամու արշավանքից։ Գնում է անհոգ, հանդարտ ու բարի, բայց հզոր ու հաստատուն։ Գնում է իր «ախպերացուների» հետ։
Ի՞նչ խոսք, որ ցաք ու ցրիվ են անելու գերմանական Զիգֆրիդի տիրած ինչերն ու տիրապետերս տենչերը, և անգլիական Բեովուլֆը շատ գանձեր է տանելու իր կղզին։ Ի՞նչ կասկած, որ էս հսկաների զարկերի տակ մասնատվելու են Եվրոպայի Թուրքիան՝ Ավստրո-Հունգարիան, և Ասիայի Թուրքիան, որոնք նույնիսկ էս դյուցազունների շարքում չունեն իրենց ներկայացուցիչը, և շատ բարիքների ու ազաատթյունների հետ միասին, որ հետևելու են մեծ պատերազմին, վերջնականապես պետք է վճռվի և Տաճկահայկական հարցը, կամ, եթե կուզեք, արդեն վճռված է։ Չէ՞ որ Մուրոմցի հսկայի «ախպերացուների» թվում է և մեր Սասունցի Դավիթը, եթե միայն Մսրա Մելիքի փորած հորից լուս աշխարհ է դուրս եկել։
Սակայն ավելի մեծը կա։ ժողովուրդների էպոսներն առհասարակ վերջանում են խաղաղության սրբազան խոսքով։ Եվ ճըշմարիտ որ, էս պատերազմից հետո չտեսնված թափով ու ծավալով է բարձրանալու խաղաղության հարցը, այլև նրա հետ միասին մի ուրիշ մեծ հարց, քաղաքակիրթ մարդու հարցը, կամ, ավելի ճիշտ մարդու հարցը, որ իր գազանություններով հարացանում է լուսավոր գերմանացին ու դարձնում է լուրջ խորհրդածության նյութ աշխարհքի բոլոր ազգերի և բոլոր մտածողների համար։
ԱՊԱՇԱՎԱՆՔ
Ներեցեք մեզ, ո՜վ քրդեր, ո՜վ թուրքեր, որ 1878 թվականին մենք գնացինք Բեռլին1 ու գանգատվեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանությունների, հրդեհների ու ա–