Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նություններին կցել է մի հառաջաբան, որի մեջ մեծ սիրով ու հարգանքով է խոսում հայ ազգի և նրա հին գրականության վրա։


Ասում է՝ «ժամանակակից պատերազմը նորից հերթի հանեց Էն ժողովրդի վիճակի հարցը, որ գրեթե երկու հազար տարի «Եվ–րոպի առաջապահն Է եղել Ասիայում»։ Իհարկե, ոչ ոք չի երկբայում, որ հայերը արժանի են կարեկցության Էն անպատմելի տանջանքների համար, որ արդեն մի քանի դար Է քաշում են թուրքական լծի տակ։ Բայց հայ ազգը ուշադրության տոնվելու բարձրագույն իրավունքն ունի, և դա բարձր–կուլտուրական ժողովըրդի իրավունքն Է՝ խոսքի ամենալավ իմաստով։


Հայոց գրականությունը, որ իր գոյությունը հազար հինգ հարյուր տարու Է հասցնում՝ սրա ամենալավ ապացույցն Է։ Հայոց բանաստեղծությունը, Ֆետի խոսքով ասենք, հայ ժողովրդի «ազնվականության վկայականն Է»…

Ապա թե կանգ առնելով մեր երկու հին բանաստեղծների՝ Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի վրա, որոնց երգերից թարգմանություններ Է տալիս, շեշտում Է, թե՝ հենց միայն Էս երկուսը հերիք են, որ նրանց ծնող հայ ժողովուրդը միանգամ ընդմիշտ մտնի Էն կուլտուրական ժողովուրդների շարքը, որոնք միասնաբար մասնակից են մարդկության ստեղծագործությանը, և հարակցում Է, թե ինչ առանձին խնամքով Է վերաբերվել նրանց երգերի թարգմանությանը։ Դժբախտաբար Էս պատկառանքով լիքն զգացմունքի ու վերաբերմունքի հանդեպ խոչընդոտներ կան, որ մեծ չափով ի դերև են դարձնելու ամեն ջանք ու աշխատանք։ Դրա համար Էլ ուզում եմ իմ մի քանի դիտողություններն առաջարկել ազնիվ թարգմանչին ու իր աջակիցներին՝ թե Քուչակի և թե Սայաթ-Նովայի երգերի բնագիրների տպագրական և բացատրական ինչ-ինչ սխալների ու մութ տեղերի վրա և նախազգուշացնել, քանի դեռ գործի սկիզբն Է։ Գուցե թե ավելի զգուշավոր վերաբերմունքով ավելի շատ կարողանան խուսափել ակամա սխալներից։


Սկսենք տպագրած թարգմանական կտորներից։ Իմ կարծիքով սխալ Է թարգմանված Քուչակ Նահապետի հետևյալ քառյակ