Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրողները միացնում է գեղեցկության, ճշմարտության ու արդարության մեջ, որ այլևս խստություն չկա և ամենքից . հավասար. սիրվում է ամեն մեկը, ով էնտեղ կհասնի։

վերջապես ժամանակն է, թող իմանան մեր ռուս եղբայրները, էնպես էլ ավելի հեռուները թող իմանան, որ «եթերային բաղձանքները» երբեք խորթ ու անմատչելի չեն եղած հայի հոգուն, որ հայի հանճարն էլ է միշտ սավառնացել էն վսեմ, էն սուրբ ու նուրբ ոլորտներում, թեև նա ինքը՝ հայը միշտ լողացել է արյան ծովի մեջ, ահա ճիշտ էնպես, ինչպես մի Սայաթ-Նովա։