էն վկայականներից չի, որոնց վրա գրված է մարդկային իշխանության կնիքը, էդ Էն վկայականներից է, որոնց վրա բնությանն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը։ Սա էն գիրըն է, որի մասին մեր Սայաթ-Նովեն ասում է.
— Ամեն մարթ չի կանա կարթա իմ գիրն՝ ուրիշ գըրեն է…
Դուք եղաք էն հազվագյուտ մարդկանցից մինը, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրը ամբողջ աշխարհքի առջև։ Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում և մանավանդ Ռուսաստանում։ Ռուսաց նշանավոր գրողներից առաջինն եք դուք, որ ձեր հռչակավոր ընկերների հետ միասին մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունը ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ։
էս բարձր ու գեղեցիկ գործի համար Հայոց Գրողների Ընկերության անունից հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը։ Ողջունում եմ ձեզ, որպես ռուսական գրականության խոշոր ներկայացացչի, և սիրով ու պատկառանքով խոնարհում եմ ռուսական մեծ ազգի հոյակապ գրականության առջև— Պուշկինի Լերմոնտովի, Գոգոլի, Դռստոևսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և իրենց արժանավոր ժառանգների գրականության առջև, որի վրա կրթվել են մեր գրողներից ու մտավորականներից շատ շատերը։ Մենք ինքներս մեր կողմից վաղուց ենք կապված ձեր գրականության հետ, այժմ է՛լ ավելի ուրախ ենք փոխադարձ կապի համար, որ հաստատում եք դուք, և աստված տա՝ դուք միակը չլինեք, որ ռուս բարձր մտավորականության կողմից գալիս եք մեզ մոտ սիրո ու հարգանքի խոսքերով։
ԽՈՍՔ՝ ՈՒՂՂՎԱԾ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻՆ
էս տարվա սկզբին մեր անմոռանալի բարեկամն ու ընկերը՝ Վ. Բրյուսովը, երբ Թիֆլիսում մեզ մոտ հյուր էր, զրույցների ժամանակ հայոց բանաստեղծության հանդեպ միշտ կրկնում էր