Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


իմ նախորդ հոդվածը, հենց նույն համարում մի հարգելի հայուհի* հոդված է գրել «Մեը ցավերից խոշորագույնը» վերնագրով. գանգատվում է, թե Իգդիրից մինչև Բաքու անց է կացել և հայերի բերանից հայերեն խոսք չի լսել։ էս գանգատը պարբերաբար, գը– րեթե ամեն շաբաթ մի քանի անգամ ամեն տեղից հայտնվում է մեր մամուլի մեջ, ե խոսվում է ամեն անկյունում։

Արդ, ի՛նչ ունի հայ ժողովուրդը գոնե այժմ, քաղաքական հանգամանքներում, էս երեույթի դեմը հանելու։ Դպրոց և գրականություն։ Դպրոցը որոշ չափով պաշտպանվում է և դեո ավելի պետք է ուժեղացնել, բայց գրականությունը թողած է քամու հոսանքին ե տակավին չի հասկացված, թե ազգային լեզվի ու ինքնաճանաչության գործի մեջ ինչ արժեք ու նշանակություն ունի էս կամ էն գրողի գոյությունը — մի Րաֆֆիի, մի Դամաո-Քաթիպայի, մի Աղայանի և այլն, և այլն։ Եվ ոչ ոք չի էլ մտածում, թե նրանք մի՛՛թե էն կտային, ինչ որ տվել են, եթե նպաստավոր հանգամանքներում լինեին։

Վերջապես, ասում են, թե հայերը վաճաոական ժողովուրդ են։ Նայենք և էս տեսակետից։ Աոնենք գրողներից ամենաթանկը, որ ամենից շատ ծախք է նստել իր երկրին. օրինակ մի Գլոթե։ Հաշվեցեք, թե ինչ է նստել նա, և մի՞թե այժմ միայն էնքան արժե իր երկրի ու իր ժողովրդի համար։

Ի՞նչ բան է Անգլիայի կամ մի որևէ անգլիացու տվածը մի Ծեքսպիր. պահելու համար, մի Շեքսպիր, որին էսօր նույն Անգ– լիան չի փոխում ամբողջ Հնդկաստանի հետ։

էսպես էլ ամեն մեկը, մեծից մինչև փոքրը։

Բայց նրանք, որոնք Շեքսպիրներ ու Դյոթեներ են ուզում պատրաստի, երբեք չեն ունենալ, ինչպես Շեքսպիրն ու Դյոթեն էլ պատրաստի Համլետ ու Ֆաոատ չեն գտել փողոցում։

Դրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ո– չինչ չխնայեն, և նույնիսկ պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտւսանածՕերից տասնիզ մինն է մի–

^^այել «Հորիզոն»,; 16, №-102: '}

265