Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ

՛Այո, կարելի Է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք Է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված Է, կնշանակի՝ ստեղծել։

ԱԳԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ

(Հիշողություն)

Լրացավ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգամյակը1 Էսօր՝ նրա կյանքը վերապատմելու կամ նրա տաղանդը վեր հանելու ժամանակ՝ ես Էլ ուզում եմ Էն պատմել, թե երբ ու ինչպես եմ նրան տեսել և ինչ առնչության եմ ունեցել նրա հետ, թեկուզ և շատ կարճ ու կողմնակի։

Ութսունական թվականներն Էին։

Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում Էին Գամառ– Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում Էին Րաֆու վեպերը անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում է Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինորական երաժշտությանը հնչում Էր «Ջեյթունցիների մարշը», և որոտում Էր Ադամյանը։ Հասարակությանը խռնվում Էր թատրոնի դռների առաջ, ու փողոցային երեխաները Թիֆլիսի փողոցներում ճչում Էին.

— «Օֆելիա, մտի՛ր կուսանոց…

— Դեզդեմոնա՛, ու՞ր Է թաշկինակը»…

Հայոց լեզուն տիրաբար հաղթանակում Էր գրեթե ամբողջովին վրացախոս Թիֆլիսում և մի նոր շունչ Էր փչում։

Թիֆլիսի հայության վրա առանձնապես մեծ տպավորություն Էր թողել Էն չտեսնված ու չլսված հանգամանքը, որ գլխավորապես ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում Էին հայոց թատրոնի օթյակները…

Ես աշակերտ Էի։

Ոչ մի կերպ չէի հաշտվում էն ամենի հետ, ինչ որ խոսում էին էս մարդկանց դեմ. մանավանդ, խոսում էին Գամառ-Քաթիպայի,