Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թափով գործի անցնեն և էդ լավ զգացմունքների պաշտպաններն ու արծարծողները։

Դուք ճիշտ եք նկատում, որ Էդ ժողովատների բանաստեղծները պետք Է լինեն; Ես համաձայն եմ։ Եվ նրանք արդեն սկսելեն, նրանք արդեն եկել են կամուջի մեջտեղը, գրկվում ու համբուրվում են ի տես բոլոր ժողովուրդների, և նրանց գրկախառնությունն ու համբույրը պիտի ընդհանրանա։

Դուք առանձնապես ինձ վրա մեծ պարտականություն եք դնում։ Ես շատ երջանիկ կլինեի և իմ բանաստեղծություններից ավելի բարձր կդնեի, եթե կարողանայի գործ տեսնել Էս ասպարեզում։ Եվ ինձ թվում Է, որ մեզ կհաջողի։ Կհաջողի, որովհետև մի կողմից՝ կատարյալ Է մեր բոլոր ժողովարդների բանաստեղծների ոգևորությունն ու լուսավոր միաբանությունը Էս գործի մեջ, մյուս կողմից շատ Է մեծ մեր ժողովուրդների մեջ փափագը — թողնել սուրն ու թշնամությունը և իրար մոտենալ, կապվել համերաշխության ու եղբայրության կապերով։

Վերջերս, իմ ծննդյան հիսնամյակի առիթով եղած շնորհավորանքների ժամանակ ես համոզվեցի, որ գործն արդեն շատ Է հասունացած։

Տեսա, որ մեր հարևան ժողովուրդների ներկայացուցիչները ինչքան իրենց հարևան ժողովրդի գրականութըունը հարգելու համար են գալիս, բայց շտտ ավելի նրանց շարժվել է էն հանգամանքը, որ ես կողմնակից եմ եղած ժողովարդների համերաշխությանը։

Մեր հայ հասարակությանն էլ երբեք էնքան բուռն չծափահարեց իմ բանաստեղծությունը, որքան իմ էդ զգացմունքը և ազգերի եղբայրության խոսքը։ Մեր նոր երիտասարդությունը ոգևորված ծափերով ընդունեց, երբ իմ՝ իրեն ուղղված խոսքի մեջ իբրև կտակ խնդրում էի թողնել հին ճանապարհը, խրատ առնել հին սերնդի փորձերից և փոխադարձ երջանկության համար համերաշխության կտպեր հաստատել հարևան ժողովուրդների հետ։ Եվ պետք է տեսնել, թե ամեն անգամ ինչ ոգևորության է տիրում մեր հարակությանը, Երբ իր բանաստեղծների հետ միասին