Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրա պիտի լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի։

 Հայոց ապագա գեղեցիկ գրականության զարգացման գրավականը ապագա Հայաստանն է, ազատ, հարազատ հողը, ժողովուրդը
 էդ ապագա Հայաստանն էլ կտա մեր գրականության ուժեղ ու կենդանի լեզուն, որ լինելու է ժողովրդական բարբառների, գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը։ Հայ ժողովրդական կենդանի բարբառների ազդեցությունն է լինելու տիրական։
 Չնչին է հայ ժողովրդական կենդանի բարբառների միջև եղած տարբերությունը և կայանում է գլխավորապես կը-ի և ում-ի մեջ։ էդտեղ էլ՝ գերակշռելու է կովկասահայ բարբառը։ էս չնչին տարբերությունները մի կողմ թողած, հայ ժողովրդական բարբառները մի լեզու են և հայտնաբերում են մի ամբողջական հայություն։