Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1920


ՊԱՅԾԱՌ ԷՋԵՐ


1901 թվին, անհաջող պատերազմի հետևանքով, Ռուսաստանը ծայրից ծայր սկսել Էր ալեկոծվել։


Հեղափոխության ուրվականից վախեցած ռուսական բյուրոկրատիան ժողովուրդների համար մի չար խաղ հնարեց, ցանկանալով բաժանել նրանց և դրանով զբաղեցնել նրանց ուշադրությունը։


էդ ուղղությամբ նա գործի ձեռնարկեց և Անդրկովկասում։


Անդրկովկասում պետք էր իրար դեմ հանել երեք ժողովուրդ— հային, վրացուն ու թուրքին։


Անցյալ փորձերը ցույց էին տվել, որ անկարելի էր հայ-վրացական ժողովուրդների ընդհարումը գլուխ բերել։


Այո՛, եղել են տխուր միջադեպեր, բայց դրանք կարողացել են միայն պաղեցնել, պղտորել, թունավորել ժամանակավորապես էդ ժողովուրդների հարաբերությունները, էն էլ միշտ վերին խավերում, և շատ-շատ թույնը հասցնել մինչև գործիչների ու հրապարակախոսների լեզուն, բայց էդ թույնը հասցնել մինչև հայ և վրացի ժողովուրդների հոգու խորքը — չի հաջողվել երբեք։ Եվ մնացել են անսասան մեծագույն հիշատակներով լեցուն էդ հոգիները։


Եվ էն երկու ժողովուրդը, որոնք իրենց պատմությունը սկսում են նրանով, թե Հայկոսը (Հայկ) և Քարթլոսը եղբայրներ էին,