ցի Դավիթը հարձակվում է և սկսում է կոտորել թշնամու զորքին, մի ծերունի է առաջ գալիս և ասում — Դավի՛թ, ինչու ես մեզ կոտորում, մենք խեղճ ռանչպար մարդիկ ենք, թագավորն է զոռով հավաքել մեզ կովի բերել, մենք քո դեմ բան չունենք, թագավորն է քո թշնամին, կոիվ ունես նրա հետ աբա։ Քո թուրկայծակով ինչու ես կոտորում խեղճ ժողովբղին։ Եվ հսկայի թուբկայծակին մնում է օղում կախված։
—Լավ ես ասում դու, ծեբունի,—պատասխանում է Սասունցի Դավիթը, և թողնելով հասաբակ ժողովրդին, դարձնում է իր ձիու գլուխը և ուղղում դեպի թագավորի վրանը։
էսպես։
Եվ ահա — էն գլխից մինչև էս գլուխը։ Ինչ կռիվ ու կոտորած ուզում է լինի՝ հնագույն բռնապետներից մինչև դեմոկրատիկ հասարակապետությունները՝ միշտ սարքված են երկիրները կառավարողների և ղեկավար շրջանների ու ղեկավար մարդկանց ձեռքով։ Եվ միշտ էլ արվել Է հասարակ ժողովրդի, աշխատավոր մարդու կամքի ու ցանկության հակառակ։
Եվ հենց դրա մեջն Է Էն մեծ ու հաստատ մխիթարանքը, որ Էդ բոլոր աղետների մեջ ոչ թե հասարակ ժողովուրդն Է մեղավոր, այլ նրա իշխանավորները, և քանի շատ Էդ վերջինները թուլանան, իսկ իրենք՝ ժողովուրդները դառնան ավելի գիտակից ու անմիջականորեն մոտենան իրար, և քանի իրավունքն ու իշխանությունը անցնի ժողովրդին, հասարակին, ընդհանուրին, աշխատողին — Էնքան Էլ մեղմանալու են Էդ աղետները և վերջապես վերանալու։ Իսկ թե ժողովուրդն անմեղ Է ամեն կռվի ու կոտորածի մեջ և հակառակ դրա ամենալավ ապացույցներից մեկը հենց 1905—06 թվականների հայ-թուրքական ընդհարումներն Էին, որոնցից ես մի քանի փաստեր առաջ կբերեմ, Էնքան պայծառ ու լուսավոր փաստեր, որ ինձ իրավունք են տալիս իմ հոդվածի վերնադիրը դնել — պայծառ Էջեր։
Էդ անսասան հավատով ես նպատակ դրի մեր կյանքի ամենասև և մռայլ Էջերից բերել պայծառ փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես ժողովուրդներն ու ժողովրդի մարդիկ կարողանում են պաշտպանել մեկը մյուսին՝ ընդդեմ նրանց ընդհանուր
20 Երկ. ժողովածու հատոր IV