Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արյունաքամ հայ ժողովրդից, նոր վերքեր չհասցնել նրա անհամար թարմ վերքերին, Խորհրդային Ռուսաստանի մեծահոգությամբ և բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակին հատուկ եղբայրական զգացմունքով ու ներողամտությունով մաոտենալ Երևանին ու աշխատավոր հայ ժողովրդին, որ անշուշտ անմեղ Է ու անպարտ գրեթե իր ամբողջությամբ, և բարկությունը չթափել անմեղների վրա, որովհետև մեղավորներին նա չի Էլ գտնելու իրենց տեղը։

<ՀՕԿ-Ի ԿՈՉԸ>

Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ. ԼՍԻ՛Ր։

Քեզ Է կանչում Հայաստանի Օգնության Կոմիտեն։

Քեզ Է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարված ամեն հոսանքի հայ գործիչների ու գրականագետների ժողովը

Եվ գուցե երբեք դու չես լսել նրանց ձայները Էսպես միացած ու միահամուռ։

Եվ Էսքան մեծախորհուրդ մի վայրկյանի։

ԼՍԻ՛Ր։

Դարավոր մաքառումներից հետո, համաշխարհային թոհուբոհից, լայնածավալ ալեկոծությունների և աղետների ծովից գերագույն ճիգերով բարձրանում Է ազատ ա անկախ Հայաստանը։

Պատմական Էս մեծ օրերին տենդային իրարանցումով նրա շուրջն են խռնված հայության կենսունակ տարրերը, և Այրարատի նվիրական հողի վրա մի իշխանություն տեղի Է տալիս մյուսին։

Սակայն Հայաստանի Օգնության Կոմիտեն այսօր գալիս Է հայտարարելու ի լուր համայն հայության, թե խաղաղությունը արդեն հաստատված Է մեր հայրենիքում և հաշտ ու համերաշխ հարաբերության մեջ Է նա իր հին հարևան ժողովուրդների հետ։

Եվ արդեն անցնում Է նա իր վերքերը դարմանելու և կազդուրելու աշխատանքին։

Կառավարությունը առոտք Է հանել իր բոլոր ուժերը ժողո–