հետեւսնքով հայ աշխատավոր ժողովուրդը, հայ գյուղացին ընկել է ծանր կացության մեջ։
Իր բերանի հացից սկսած՝ նա շատ բան է կորցրել էս մի քանի տարվա ընթացքում։
Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատությունը։
Եվ որովհետև ունի ազատություն ու իր շինարար բազուկը — շուտով կունենա ամեն բան։
Սակայն նրա էս ծանր օրերին օգնության գալու և նրա շինարար աշխատանքի մասնակիցը լինելու պարտավոր է ամեն մի հայ — մոտիկից սկսած մինչև հեռավոր գաղութները։
էս օգնությունը երեկվան բարեգործությունը չէ, երբ դեռ կրոնական համայնք էինք միայն։
էստեղ ամեն մի հայի պետք է առաջնորդի ոչ թե խղճահարությունը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությունը։
Ամեն մի հայ պետք է զգա, որ ինքն ազատ Հայաստանի քաղաքացին է և գալիս է գործակցելու իր երկրի կառավարությանը։
Ահա էդ գործակցության համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի Օգնության Կոմիտեն, անկուսակցական հասարակական մի մարմին։
Եվ դարերից ի վեր առաջին անգամն է մեր կյանքում, որ էս տեսակ մի մարմին հաստատվում է իր սեփական պետության դեկրետով և իրավունք ունի ազատ շարժվելու իր երկրում, ինչպես իրավունք ունի նաև ամեն մի հայ, որ գալու է իր ժողովրդին ու իր երկրին օգնության։
Նշանակալից երևույթ է, որ՝ իրարից անկախ ու անտեղյակ՝ նման մարմիններ են առաջ գալիս և մեր գաղութներում։ էս նշանակում է, թե կենդանի է հայությունը։
Կենդանի է և ուժեղ։ Երևանից սկսած մինչև հեռավոր գաղութները շարժվում է նա — դեպի հայրենիք։
Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարություններ ու թշվառություններ հանդիպեն ճանապարհին — նա հասնելու է իր նպատակին։
Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու
320