Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


 Ա՛յ տղա, քիչ էր մնում մտահան անեմ․ ընկերներիդ բարևիր իմ կողմից և մյուս նամակով դրանց անվան և ծառայության ցուցակն ուղարկիր։


2. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ



Թիֆլիս ― Էջմիածին
1893 թ. նոյեմբերի 18 93 XI/18 Թիֆլիս
Մեծարելի բարեկամ․

Բաց նամակիս չպատասխանեցիք․— չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որերորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը[1]։ Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետե բաժանորդների համար է։ Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ։

Հ[այր] Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր, ասաց, որ ինքը չի կարող Տեր-Ղևոնդյանից փող ստանալ, դուք գրեցեք, թողեք Տեր-Ղևոնղյանը փողը բերի տա իրան։

Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ»-ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը[2] նորից կնայեմ։

«Խավարամիտների գլխացավը» հանձնեցի «Մշակ»-ի խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում[3]։ Առհասարակ Հայրիկի[4] և Արիստակեսի[5] հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը։ Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք։ Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյոռօղլուն․ հիշում է ամեն խնջույքում, մանավանդ երբ տողերիս գրողն էլ վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյոռօղլու երգը երգել…

Ֆիլիպը[6] շնորհակալ է շնորհակալության համար։ Այժմ

  1. Խոսքը «Արություն և Մանվել»-ի 1893 թ. հրատարակաթյան մասին է։
  2. Ակնարկում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքի սրբագրությանը։
  3. Պահպանողականների դեմ ուղղված՝ Աղայանի հիշյալ հոդվածը տես Մշ, 1893, դեկտեմբերի 21, № 23, «Նամակ խմբագրության» խորագրի տակ։
  4. Հայրիկ-Մկրտիչ Խրիմյան (1820—1907) ― կաթողիկոս։
  5. Արիստակես Սեդրակյան (1844—1906) — արքեպիսկոպոս։
  6. Ֆիլիպ — Փիլիպոս Վարդազարյան։ Տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթագրությունը։
322