Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն «Մծիրի»-ի[1] շուրջն եմ բոլորել, մի քանի բաների նայել և այլն։

Ինչ վերաբերում է նոր տպավորություններիս ու դիտողություններիս— դրանք շատ են և նոր են, թեև առարկան հին է և միևնույնը։ Ֆիլիպ, մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է։ Մեր կյանքը շատ նման է իմ անցկացրած մի գիշերին։ Մեր գյուղից ոչ շատ հեոու մի գյուղում հյուր ընկա մի տուն։ Այդ տունը առատ, լիքն օջախի և անվան հռչակ ունի մեր գավառում։ Երեկոյան ինձ նստացրին սրահում, այդ չեմ նկարագրում— իրանք ներսը, տան մեջ պատրաստություն էին տեսնում ինձ հյուրասիրելու։ Ես կիսաբաց դռան միջով լսում էի նրանց խոսակցությունը։ Ինձ համար ձվածեղ էին պատրաստում։ Երեխաները թրթռում էին, ըստ երեույթին ուզում էին կրակը թափել ձվածեղի հոտից, մայրը նրանց զսպում էր անիծելով ու ծեծելով, երեխաներից մեկը՝ ավելի չարաճճին ձեռքը կոխել էր թավի մեջ— նա էլ սկսեց աղիողորմ ճչալ։ Այս ժամանակ տան մեծ աղջիկը իմ առաջով անցավ, յուր ցնցոտիների ետև պահած երկու հաց ներս տարավ։ Նոր աղմուկ բարձրացավ ներսը․ երեխաները լաց լինելով պահանջում էին նոր բերած հացից— դու մի ասիլ իրանք գարեհաց են ուտում (սիպտակ, փափուկ․․․ ըստ Գ․ Քաթիպայի)[2], ինձ համար գնացել ցորնի հաց են բերել։ Այս հացին կարոտ երեխաները ուզում էին խլել քրոջ ձեռքից, ուտել։ Վերջապես ձվածեղը դուրս բերին, հետն էլ ցորնի հացերը, որոնց չորս կողմից երեխաները ճանկռտել էին։ Եկան երեխաները հեռու կանգնած, ագահ աչքերով կլանում էին ձվածեղն ու հացը, նրանցից մեկի ձեռքն էլ փաթաթել էին․ այդ նա էր, որ ձեռքը կոխել էր ձվածեղ հափշտակելու։ Ես, իհարկե, չկարողացա ուտել, և այնպես վերադարձրի, պատճառաբանելով— թե կուշտ եմ, նոր եմ հաց կերել, եկել։ Ներս տարան, երեխաները թմփթմփալով իրար ետևից վազեցին և լացով, ճիչով, աղմուկով իրարից խլեցին, կերան։ Մի՞թե այս է այն լիքը տունը, որի մասին այնքան լսել եմ ես․․․

Ես երկար մտածում էի սրա մասին, երբ ներս մտավ տան տղամարդը։ Բարևելուց, իմ յուր տունը գնալու համար յուր

  1. Լերմոնտովի «Մծիրի» պոեմը Թումանյանը թարգմանում էր գյուղում։
  2. Ակնարկում է Գ. Քաթիպայի «Շինականի երեկոյան երգը»։
325