Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4․ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս—Բաքու

1897 թ մարտի 5,

97․ մարտի 5, Թիֆլիս

Սիրելի Սեդրակ և Արամ

Գրականության և գրողներին ապահովելու միտքը թեև վաղուց է, որ կա մեր մեջ, բայց միևնույն ժամանակ այնքան նոր է, որ ապշեցնում, զարմացնում է նույնիսկ մեր խմբագիրներին ու հրապարակախոզերին։

Ահա նրանք չեն կարողանում թաքցնել իրանց վաքրիկ հոգու վրդովմունքն ու զայրույթը և դրա դեմ աղաղակում են այնպես տգետ ու լիրբ ձևով, ինչպես անում է «Մշակ»-ը յուր № 18-ից սկսած3։ Այդպիսի դուքանչիների աչքում մի անհասկանալի հաշիվ է այդ, դրանք չեն կարող իրանց հաշվի չոտկի վրա նկատել, հաշվի աոնել նյութապես անապահով գրողի հոգեկան անհանգստությունն և դրա հետևանքները, նրանք չեն կարոդ տեսնել և հասկանալ այն դրաման, որի մեջ խաղում է յուր ծանըր, գրեթե մարդու համար անտանելի դերը գրող մարդը, որ կյանքի բոլոր հոգսերի, ընտանեկան բոլոր պահանջների, անձնական բոլոր կարիքների դեմ միայն մի բան ունի — յուր ձիրքը, յուր տաղանդը, իսկ այդ ոչ ոք չի ընդունում, ոչ կինը, ոչ երեխան, ոչ դուքանչին, ոչ հացթուխը, ոչ շոր ծախողը և այլն և այլը ։ Ահա նույնիսկ այդ ինտելիգենտ կոչված հոգով տգետները հրապարակավ ասում են, թե գրականությունը դեռ գործ չի և դրբողը քանի ֆիզիկական ուժ ունի պետք է գործ — այսինքն կողմնակի պարապմունք ունենա, ահա դրանք հաշտեցնում են գրականությունն ու տերտերությունը, հաշվապահությունը, գործակատարությունը և ուրանում են գրողի տանջանքն ու տառապանքը, այն նյարդային ցնցումները, քայքայումն ու հոգնածությունը, որ իրան հետ բերում է սրբազան կոչված ոգևորությունը։ Բայց նրանք, որոնք հոգով ազգակցություն ունեն գրողի հետ, որոնց տրված է աներևույթը տեսնելու և անձամբ չփոր