ձածն զգալու ընդունակություն, նրանք մտածում էն և խոսում են ձեզ նման։
Աոաջին անգամ հրապարակում ձեր ձայնը բարձրացավ այդ խնդիրը պաշտպանելու համար, դուք հայտարարեցիք, թե գրողն ու կյանքը այսպիսի հարաբերության մեջ են մեզանում, և ես, որպես ձեր ընկերը և մի մարդ, որի բոլոր մտքերն ու զգացմունքները պտտվում են գրականության շուրջը, որ յուր էությունն ու կյանքի խորհուրդը գրականության հետ կապված է զգում, որ վաղաժամ, բայց մեծ փորձով գիտե, թե ինչ բան է առօրյա կյանքի և գրական կոչման այն զարհուրելի երկպառակությունը, որ հոշոտում, քայքայում, պատառ-պատառ է անում մարդու բոլոր ուժերն ու ընդունակությունները,— իմ կողմից հայտնում եմ ձեզ իմ սրտալի շնորհակալությունը այն ձայնի համար, որ դուք բարձրացրիք Մարդ[ասիրական] Ընկ [երության] այս տարվա ժողովում, այս ծածուկ, բայց զարհուրելի դրամային վերջ տալու համար, և թեկուզ երբեք էլ վերջ չլինի, այսուամենայնիվ այն էլ մեծ մխիթարանք է, որ համազգաց սրտեր կան և համակրություն։
Ստացա բոլորիդ այցետոմսերը և երկուսիդ ապսպրանքը, թե դիմում անեմ ընկերությանը։ Այդտեղ թերևս ստորացնող բան չկա, բայց ես չեմ կարող։ Հենց երեկ խոսում էի Աղայանի հետ, նրան էլ ասացի, և արդեն նրան ապսպրել էին, որ դիմում անի, բայց այն մտքով, որ որդուն ընդունեն որդեգիր, նա էլ էր դժվարանում, բայց ամենալավ ձևը դա է։
Այստեղ ձեզ ասեմ, որ հունվարին, առաջուց կարծիքներս իմանալով —ինձ մոտ հրավիրեցի գրողների մի խումբ, մի գրական (բելետրիստների) շրջան կազմելու, հարկ եղած ժամանակ գրական մարդկանց և գրականության շահերը պաշտպանելու և գրական զանազան խնդիրներ հարուցանելու և վճռելու։ Եկան, իրար հետ հաշտվեցին, արդեն 6—7 ժողով ենք ունեցել, և գուցե փոփոխվի, բայց կհարատևի։ Այդտեղ են՝ Աղայան, Պռոշյան, Շիրվանզադե, Մուրացան, Փափազյան, Մանվելյան և այլն և այլն. 12 հոգի։ Այս ժողովներում ես արդեն լավ ճանաչեցի մեր. գրողներին, և խոստովանում եմ, որ գրողի տանելու մարդիկ են։
329