Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան մարդիկ, և առհասարակ որտեղ որ կան իմ մոտիկ ընկերներն ու բարեկամները ցանկության են հայտնում, պատրաստակամություն են հայտնում– կամենում են ինձ նպաստել, որ ես կարողանամ գրականությանն անձնատուր լինել և չշվարել ու շշկլվիլ իմ ճանապարհին։ Նույնիսկ արդեն բավականին օգնություն եմ ստանում— այստեղի գրական ֆոնդից ստանում եմ, Բաքվի Մարդասիրական Ընկերությունից ստանում եմ. և եթե մի չլսված լրություն չլիներ— այս տարի ավելացնելու էին մինչև 450 (Բաքու)։ Հետևյալ համակում այս մասին կգրեմ, որ քստըմ– նես—ինձ համար էլ նոր է բոլորովին պարզվել։ Դու չկարծես, թե այն է ինձ վրդովում, որ թոշակս չեն ավելացրել— բոլորովին, չէ— այլ այն ցած երևույթը, որ հետո կպատմեմ— թե ինչպես մեկը լավ տեղյակ լինելով իմ դրությանը— մանավանդ այն օրերում, երբ բաժանվել էի նոր— գնում է հավատացնում Ընկերության խորհրդին, թե ես ապահով մարդ եմ, կարիք չունիմ նըպաստ ստանալու և այլն։ Այս գուցե մինչև անգամ Աղայանցը քեզ պատմած լինի։ Այս երրորդ ամիսն է մի անանուն ծրար եմ ստանում — մեջը 10 ռուբլի — մի անգամ, առաջին նամակում գրել էր, թե ամեն ամիս, մինչև միջոցներս կներեն, ինձանից կստանաք ամսական 10 ռուբլի։ Այս էլ մի նոր սյուրպրիզ։ Ինչևիցե, խոսքս այն է, որ այս բոլորը կարող են և ընդունակ այնպես անելու, որ ես կարողանամ իմ նպատակներս իրագործեմ— գլուխս ազատեմ— մի քիչ պտտվեմ մեր գավառներում ժողովրդի մեջ, թարմանամ ու հարստանամ տպավորություններով։ Խելացի նպաստողը պետք է այնպես անի, որ գրողը յուր ուժերի երիտասարդ ժամանակը բան շինի, ոչ թե սպասի վերջում— ընկած ժամանակ օգնելու։ Եթե սկզբում օգնություն լինի— վերջում օգնության կարոտ չի լինիլ գուցե գրողը։ Այժմ էլ դու ես գրում — Աղայանն էլ էր գրել քո այդ մտադրության մասին– թե ուզում ես մի բան անել, ես հիմա այնտեղ եմ հասել, որ պետք է ասեմ, թե թան եք անում արեք, թե չէ այս անորոշ ու անհասաատ դրության մեջ չի կարելի դիմանալ մի մեծ ընտանիքի հոգսեր շալակած և դառնալ գրող։

Հոգեկան վրդովմունքների, տանջանքների ու հոգնածու–