նաստեղծության բաժինը։ Իմ ամբողջ Վերնատնով կմտնեմ մեջը, եթե մի քիչ կարգին պայման եղավ։ Դու երևի արդեն մտածել ես այդ մասին։ Գրիր։
Քեզ մի բան էլ գրեմ, որ ինձ շատ է վշտացնում։ Ինչ որ դու Ավետիսին նամակ ես գրել, որ իր նպաստն իմ հասցեին ղրկի– նրանից հետո ես էլ երկու նամակ եմ գրել։ Չի ղրկում, թե չի ստանում նամակներս, թե ինքը Բաքու չի — չգիտեմ այս ինչ հանելուկ է, բայց գոնե ոչ մի նամակիս չպատասխանեց, այղ ինձ շատ անհանգիստ է անում ու ցավեցնում։ Ես, որքան հիշում եմ, իմ նամակներում այնպիսի բան չեմ գբել, որ նեղանար։ Շատ բարևներ պ. Հակոբին, տ. Մարգարիտին, Արշակին, Աքելին (այսինքն կանտորին) և ապա Ավետիսին, Արութին և այլոց։
Համբուրում եմ քեզ.
14. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՋԱՐՅԱՆԻՆ
Բելի-Կլյուչ—Թիֆլիս
[1902 թ.] օգոստոսի 6.
Սիրելի Ֆիլիպ.
Մառախլապատ, տխուր ու ցուրտ օր Է, և ես պատշգամբում վերարկվի մեջ փաթաթված գրում եմ քեզ, պատասխանում եմ քո ստվերում 25 աստիճան շոգում գրած նամակին։
Ես Էլ եմ ուզում քեզ նման կետ առ կետ, հողվածներով գրեմ, թող մի սիստեմ լինի, հերիք Էր ինչ որ անսիստեմ ապրեցինք։
Քո ֆանտազիայի վրա, ինչ մեղքս թաքցնեմ, ես Էլ մի քիչ ծիծաղեցի։ Բայց չէ որ դու հիմնական, ընդհանուր միտքն ես առաջարկում քննության, և, ծիծաղելուց հետո, պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ այդ բանաստեղծական ագահ, համատարած տենչանքը, որ ուզում է անսահման, անեզր տարածվել (տարածուել), լինել մի գիրկ — որի միջից չկարողանար դուրս գնալ իր սիրուհին։