Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ, որ վշտոտ ազգը, տառապած ազգը շարժվում է՝ իմ մեջ, ուզում է խոսել։ Հենց այս էր, որ ասում էի մի ազգային, մեծ պոեմա եմ ձևել, բայց ծալում հետաձգում եմ։ Գիտես, իմ մեջ մի զարհուրելի հույս է ծագել — մեծ գործ շինելու ցանկությունը։ Բայց մեր աշխարհքում մենք ունենք գրողի տառապանքը, առանց ունենալու գրողի կյանքը։ Այս խմորը շատ ջուր կվերցնի, նրա համար կարճ եմ կտրում։ Չեմ համոզվում, թեև դու շատ հեշտ ես վճռում խնդիրը, թե կարելի է ժամանակն այսպես կարգադրել, և կամ այնպես ապրել։ էհ, սիրելիս, մենք առանց այն էլ կուչ եկած ենք, եթե միշտ նրա մասին մտածես, որ քեզ ավելի կուչ ածես, պրծանք։ Այնուհետև էլ դու չես — այլ մի ուրիշ մարդ, որ թերևս ավելի լավ ապրի, ավելի քիչ լինի ենթակա ձախորդությունների ու տագնապների —— բայց այդ բոլորի հետ միասին էլ չի կարող նա այնպես շփերթ ու խելագար թևերը տարածել, այնպես հանդուգն ու անզուսպ մտածել։ Ասում է կաթնի էրածը մածնին փչում է, օձի կծածը չաթուից (թոկից) վախենում է։ Հերիք է որ մին ու մին մարդու սիրտը ահ մտավ, աչքը վախեց, կոտրվեց։

էն էլ մեր աշխարքում…

Ես քեզ անկեղծ եմ ասում, ես կյանքից էլ եմ զզվել, և եթե մի բան կա, որ ինձ կապում է — այդ երեխաներն են։

Երեխաները — այն էլ ինձ համար, մի տեսակ, գերության մեջ են։ Ուզում ես պահել ու կրթել, ինչպես դու ես հասկանում, և չես կարող։ Ստիպված ես լինում կապված մնալու այնպիսի մարդկանց հետ, որոնց ամեն մի խոսքը փուշ է քեզ համար, ամեն մի արարքը սրբապղծություն, որոնք կարծես քո ջգրու են ստեղծված, որ քեզ տանջեն ու վրդովեն, քանի որ դու կաս, ու քո աչքի առջև այլանդակեն քո երեխաներին։ Այսպես է. չես հավանում, ուրիշ կերպ արա։

Ուրիշ կերպն էլ ես այն կարող եմ անել, ինչ որ կարող եմ, իսկ այդ դուրս չի գնում։ Մնում է պատահականը։ Բայց թե ինչ կնշանակի այդ գայլի վիճակը — պատահական ապրուստը մի ընտանիք պահելու գործում, այդ միայն ես գիտեմ։ Մի՞թե սրան 1 բանաստեղծ կդիմանա։ Բանաստեղծությունը խաղաղություն է սի-

ՑՑ8