Բանաստեղծսւթյունք խաղաղություն է սիրում, այնտեղ է ծաղկում, իսկ եթե չես համաձայնիլ, կասեմ — թող հուզմունք լինի, ալեկոծություն, տանջանք, բայց ավելի լայն, ավելի մեծ, բարձր, ոչ թե սրտմաշուկ վրդովմունքներ, գրոշանոց հոգսեր, ուտելիքի ու հագնելիքի անվերջ դարդ։
Այս բոլորի միջից թե կարողանամ մի բան հանել — Էլի մաշալլա՛հ, իսկ դրա համար թող հայոց ազգը շնորհակալ լինի քեզանից։ Հայոց ազգը ոչ բանաստեղծ Է տեսել, ոչ բանաստեղծ Է պահել, ոչ Էլ սիրել Է, որ ունենա։ Ի՞նչ են հասկանում բանաստեղծի հոգին ու լեզուն, չոր, Էգոիստ մարդիկ են։ Նրանք թեկուզ իրենց նպաստներով, որ մոտենան բանաստեղծին, բանաստեղծի բանաստեղծականը կվերանա։
Մի՞թե դու չես փորձել․ էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես։
Բանից երևամ է Մխիթարի2 դու էլ գրեթե այն ես գրել, ինչ որ ես։ Ես էլ եմ գրել, թե՝ եթե ուզում ես Պողոսյանին օգնել, նա կարոտ չի քո օգնությանը, իսկ եթե ինձ ես լավություն տնում — էլ ի՞նչ պայման…
Բայց խնդիրն այն է, որ ես այդ փողը նրանից փոխառություն եմ խնդրել, որ աշնանը Շահազիզից ստանամ — վճարեմ։
Ինչ վերաբերում է «Մուրճ»-ին աշխատակցելու խնդրին, եթե մարդավարի պայման կլինի, էլ գիրք չենք տպիլ այս ձմեռ, ու հենց սեպտեմբերից նրան կաշխատակցեմ։ Սասունցի Դավթից կսկսենք։ Վերջից մի բան է մնամ — բայց այդ ոչինչ բան է։
Անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, հետևյալ նամակով կուղարկեմ։
Չմոռանա ս, Ավետիսի ղրկած փողն ինձ հասցնես, որքան շուտ — այնքան լավ։
Շուշանից ու իշխանուհուց նամակ ունեմ։ Բանից երևում է գնացել ես Սևան։ Մենք էլ Աղայանցի գյուղը գնացինք, մի հիշելի քեֆ արինք անտառում։
Շուշանը գրում է, որ քեզանից ամեն օր հերթով մի բաց նամակ են ստանում։ Ասում է «наверное по дешевой цене купил и сбывает дорого» -դե՛ գնա, կարծում ես քո սատանությունները ոչ ոք չի