19. «ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻՆ»
Աբաս-թուման-Մոսկվա
1902 թ․ դեկտեմբերի 4.
Ազնիվ բարեկամ
Ստացա Ձեր թանկագին նամակն Աբովյան — Նազարյան նպաստի չեկի հետ։
Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր սրտացավ վերաբերմունքի համար։ Ինձ համաբ միշտ քաղցր է Ձեր բարեկամությունը ու միշտ բարձր Ձեր խրախուսանքը։
Ինչպես աբդեն գիտեք — ես հիվանդ եմ. և երրորդ ամիսն է ապրում եմ Աբաս՜Թուման։ Այնինչ սիրտս քաշում է ուրիշ կողմ։ Երկար ժամանակ է չեմ եղած իմ հայրենիքում։ Սաստիկ ցանկանում եմ գնալ, միաոժամանակ շնչել մանկությանս սիրած վայրերի օդը, ապրել մեր ժողովրդի մեջ։
Եվ առհասարակ ուզում եմ մի անցնել մեր գավառները, բայց հիվանդությունս կամ ընտանեկան հանգամանքները խանգարում են ու միշտ հետաձգում եմ։
Այսպիսով հհոու ենք մնում ու խորթանում մեր երկրին, մեր ժողովրդին, Օրա սովորություններին, նրա լեզվին։
Իմ կարծիքով այս հանգամանքը եղել Է մեր բանաստեղծների ամենամեծ դժբախտությունը, մանավանդ մեր նախորդների — Ձեր ու հանգ[ուցյալ] Գամառ Քաթիպայի։
Մենակ տաղանդն ի՞նչ անի. հարկավոր են բարեհաջող պայմաններ։
Այս օրերս դեպք եղավ այդ մասին խոսելու մի նամակում Հիրավի, ճակատագրի ինչ տարօրինակ խաղ. հայոց բանաստեղծներն ընկնում են հյուսիս ու Կովկասը կարոտելով երազում են օտար աղջիկն ու օտար վայրերը, իսկ ռուս բանաստեղծներին բախտը հալածում Է Կովկաս, և այս հալածականները երգում են Կովկասի սարերն ու ժողովուրդը։
Գալով իմ գրքի տպագրությանը, պետք Է ասեմ, որ իշխանուհին և նրա հետ իմ մի երկու մոտիկ բարեկամները իզուր են գոր–
369
24 երկ. ժողովածու հատոր IV