Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծը այդքան մեծացրել։Ես նրանց խնդրել էի, որ այդ խնդիրը առայժմ թողնեն։ Մեկ որ ձեռքիս դրվածքներ ունիմ, որ դեռ չեն վերջացած, երկրորդ՝ ինքնըստինքյան այնքան մեծ բան չի լիներս, որ արժենար դիմումներ անել տպագրության համար. քանզի, նրանց հակառակ, ես չեմ ուզում վերտտպել իմ երախայրիքները.— պատանեկան անփորձ գործեր են, և ավելի շատ պակասություններ ունին— քան արժանիքներ։

Մի քանի օրից հետո վերադառնալու եմ Թիֆլիս։ Եթե դեպք լինի ինձ նամակ գրելու, խնդրում եմ ղրկեք այս հասցեով. Тифлис Бебутовск. 50. խմբագրատանը շատ անգամ մոռացմամբ նամակը մնում է երկար ժամանակով ընկած։

Ձեզ անձնվեր՝

Հովհաննես Թումանյան

20․ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

1904 թ. մայիսի 4

1904թ․մայիսի 4․Ս․Էջմիածին․

«Ս․Էջմիածինը կարդա ոչ թե սուրբ Էջմիածին,այլ սոսկալի Էջմիածին»

Այսպես հեռացա Թիֆլիսից, ուր անշուշտ մի լացող կա ինձ համար թե՝ափսո՛ս, Էլ ով պետք Է… fill տետրակներն ուղղի։

Է՛հ, այս Էյ մխիթարանք Է, միայն թե դարդ անող լինի մարդու ետևից։

Շատ ժամանակ Էր չէի անցել այս ճանապպրհով, իմ հայրենիքի սիրուն ձորերով; Այդ ձորերը ինձ համար լիքն են ուրախ տխուր հիշատակներով, և ես չգիտեմ դրանցից որն է է ավելի թանկ իմ սրտին։ Բայց երևակայիր. շատ խոշոր դեպքեր ու հիշատակներ թող արած, ես քեզ մի դատարկ,չնչին քանի եմ գրելու, փոքրիկ բան, որ շատ ազդեց իմ սրպին։ Այդ ձորերում, մի ժայռի, բարձր ժայռի գլխի կենտ ու մենակ մի ծառ կար կանգնած։ Տարիներ առաջ, երբոր ես կարդում էի,մի անգամ, երբ .հորս