Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բան ենք — և էս համոզմունքը ինձ համ շատ , համ շատ հանգստացնում։ էսպես չի լինի— էնպես կլինի— ինչ կա որ… մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով ւերջտնկության խնդիրն է– էդ էէլ համար հոգա խաղաղությունն ա սրտփ մաքրարյունն 4՛: Քայց էս էլ քիչ բան չի հա՜։ Գրեթե ամեն բան է և ամենամեծ ուժը, ինչ որ կարոդ է ունենալ մարդ արարածը։ էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին։ է

Հանձնարարում ես կարդամ Սենկևիչի «Երկու հովիտը»։2 Նախքան կարդալս նույն առարկայի վրա ուղարկում եմ քեզ մի ոտանավորս, որ գրել եմ անցյալ տարի–֊~ «Անվե՜րջ ու անվերջ…»3 մի խոսքով երկու անվերջ։ «Լուսաբերն»4 ու «Գիքորը», («Գիքորը», թե հիշում ես երկրորդ «Հորիգոն»-ի համար էի գը– րել) ե մի քանի մանրմունր բաներ մի անգամ ուզեցի ղրկեմ, բայց փոստն էնքան լիքն էին, որ ետ եկա, էն է ինչ մնաց ու մը– նաց։ Նոր մտածեցի տամ կանտորից հեշտ կղրկեն— միշտ մարդ են ղրկում փոստը։ Հոդվածներ քիչ եմ գրել, ե երևի էդտեդ թերթերը կարդում են քեզ համար։ էս տարի կապվել եմ «Հտււկեր,»-փ հետ5, որ ամեն ամիս բան տամ ու մոտիկ խառնվեմ գործին։ Ռուստեմն ու Մարիա Մարկռվնան էլ մոտեցել են «Հասկերին»։ Բայց ախր մի անգամ մի կարգին ցեք գրում թե ինչպես եք, ինչ կքանում, մայրիկն ինչ է անում, Թուշանն ինչ քանի է, Մարապան, երեխաները –երեխաները մեծացե՛լ են, կարդո՛ւմ են։ Լիգան որտեղ է, ժենյան ու Կատյան ուսումնպրանում են, թե չէ Տեր տանը—ներքի հարկում պրիստավն է .ապրում ու միշտ ինձ հսկում, ձեր բակում պոլիցիան է, միշտ ւիքը գարադավոյևեր ու դվորնիկներ— շարունակ ինձ վրա ուրիշ տեսակ են նայում էդ բոլոր նոր բնակիչները և ես միշտ խուսափում եմ ու հեռու եմ փախչում էդ տանից։ Ահա .քեզ ինձ համար մի մեծ փոփոխություն Թիֆլիսում։

Ստացա ուղարկած գրքերդ, մի քանի երգեր կարդացինք– թեև մարգարիտներ չկան, այսսւասենայնիվ մեզ համար շատ են հետաքրքրական։ Շատ-շատ բարևներ ամենքին։

Քո Օհաննես