Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի քանի տարի առաջ մի ոտանավորի մեջ ասել եմ.

«Մեռնում են, մարում նրանց հայացքից Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ»։


ճիշտ էսպես։

Իսկ ազնիվն ու լավը, արդեն փորձով գիտենք, որ հազվագյուտ բան է կյանքում։ Բնությունն էլ էդ կողմից բանաստեղծների նման է։ Բանաստեղծները գրում են, գրում են, վերջը հարյուրավոր երգերի միջից միմիայն մի քանիսն են դուրս գալի լավը։ էդպես էլ մարդիկ– ծնվում են, ծնվում են, մեծ մասը կամ ապուշ, կամ գող, կամ մարդասպան, վերջապես ամենալավ դեպքում հացի ոջիլ․ (սա մի տեսակ բողոճ է, որ հացը փչացնում է)։ Բայց ախր մենք ուրիշ բան ենք ուզում, ուրիշ արարած։

Սակայն էս թողնենք, անարդար ու անտեղի պահանջ է, համ էլ շատ հեոու կտանի։ Խոսքն իմ մասին էր։ Այո՛, շատերն են հետաքրքրվում, հարգում, սիրում։ Կան և մտերիմ հոգիներ։ Բայց ուրիշ էր Ֆիլիպը։ Երբ մի բան էի գրում կամ տպում, ավելի շատ Ֆիլիպն էր հուզվում, քան թե ես, երբ հիվանդանում էի, ավելի շատ նա էր տանջվում, քան թե ես, երբ հաջողում էի, ավելի շատ նա էր ուրախանում, քան թե ես։ էս տեսակ ընկերը երկնքի տված բախտն է մի բանաստեղծ մարդու համար, մանավանդ մեր աշխար հքում, մեր մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ, որ մեր գրականության մեջ ոչ մի գրող էդպես ընկեր չի ունեցել, և իրենք էլ են խոստովանում։ Ամեն փողոցում Ֆիլիպ չի ապրում։ Իհարկե կներես, որ էսպես մի քիչ օբյեկտիվ խոսեցի, որպես թե քեզ հետ չէր։ Բայց որ կարծում ես, թե քու բացակայությանը մեր մռայլ երկնքում պայծառ ծիածան է բացվել իմ գըլխին— ուզում էի ասել, որ էդպես չի։

Միայն մի բանը լավ է, որ ես հաստատ ու խոր համոզված եմ, որ մենք էլ ճիշտ էն թռչունի, էն անասունի, էն ծաղկի նման


25 Երկ. ժողովածու հատոր IV