Կսպասեմ բացմանը, և եթե հարկավոր լինի մի որեէ բան–գրի։ Ես արդեն վերջացած գործ եմ համարում։ Եվ շնորհավորում եմ էս գլխից։
Մենք էլ ստիպված ենք մեծ դահլիճ որոնելու։ Չես կարող երևակայել, թե ժողովուրդը, ինտելիգենցիա և երիտասարդություն, և աշակերտությունդ ինչ հոսանք է առել դեպի ընկերությունը։ Նոր ձեռնարկներ ենք անում։ Հ[այոց] գրականության պատմության նյութերի ժողովածու, հայոց գրականության թանգարան, գիտական արշավանքներ դեպի մեր գավառները, հեղինակի իրավունքի պաշտպանությունը, գրական էտիկայի խնդիրը և այլն։ Բաներ շատ։ Ամեն քաղաքից էլ որ ձեն ձենի տանք—դուրս կգա մի մեծ ձեն, հայ ժողովրդի ձենը։ Սրանից ավելի լավ էլ ի՛նչ կարող ենք անել։ Պակասություններ շատ կունենանք, բան չկա, սկիզբն է։ Հաջողություն եմ ցանկանում լիասիրտ։
Մերոնք բարևում են։
Համբույրներով1
քո Հովհաննես
85. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՋԱՐՅԱՆՒՆ Թիֆլիս—Մոսկվա
[1915 թ. ապոիլ]
Սիրելի Ֆիլիպ.
Չեմ կարող ստել և պետք է ասեմ, որ ձեր գնալու ժամանակից ի վեր ծանր դրություն ու տրամադրություն է տիրում մեզանում։ Եվ, ինչպես ասում էին մեր հները. եթե ինձանից հարցանեք, արտաքին ու ներքին հանգամանքների տխուր համերաշխության պատճառով—չեմ կարող պարծենալ, թե շատ լավ եմ։
Բայց էս ժամանակին էլ ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ որ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս։