Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. Թումանյանը ավարտուն դրամատիկական երկեր չունի, թեև 90-ական

ինչպես և հետագայում որոշ փորձեր է արել դրամատիկական ստեղծելու՝ «Իշավարի մեջ», «Խնջույքից հետո» կամ «Մենակ աղջիկ» թվականներ), «Հովհաննես թագավոր» (900-ական թվականներ), բլբուլ» (1910-ական թվականներ)։

5. Թումանյանն ակնարկում է Հ. Կարինյանի «Վարդանաց պատերազմը կամ Վար դան Մամիկոնյան» ողբերգությունը, որը բեմադրվել է 1887 թ. փետըրվարի 12-ին։ I

Դերասանուհի Հրաչյան չի մասնակցել այդ ներկայացմանը։

6. Թումասյանի անձնական գրադարանում պահվում են Պ. Ադամյանի երկու աշխատությունները («Քերթվածք և թարգմանությունք ի Պ. Հ. Աղամյան»։ Մասն 1, Թիֆլիս, 1880, «Շեքսպիր և յուր «Համլեթ» ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Աշխատ, պ. Աղամյան, Թիֆլիս 1887 թ.), որոնց վրա սակայն չկան Թումանյանին հասցեագրված հեղինակի ընծայականները։

7. «Մշակը» ոչ միայն Ադամյանի, այլե Պոլսից հրավիրված դերասանների հանդեպ ես (Աստղիկ, Սիրանույշ) որոշակի անբարյացակամություն է ցուցաբերել։ Ինչ վերաբերում է Ադամյանին, ապա Արծրունին գտնում էր, որ նա թեև զուրկ չէ տաղանդից, բայց որպես արտիստ հետևում է իր դարն ապրած ռոմանտիկական ուղղությանը։ Այստեղից էլ՝ «Մեղու Հայաստանի» և ռուսական «Кавказ» թերթերի նկատմամբ «Մշակի» բռնած հակոտնյա դիրքը, Երբ այդ թերթերը գովեստի խոսք էին ասում Ադամյանի ու նրա հետ Պոլսից հրավիրված արտիստների մասին, «Մշակը» գերադասում էր կամ լռել և կամ հանդես գալ քննադատական դիտողություններով։

8. Նկատի ունի օպերետային երգչուհի Մարի Բեսոցկայայի հետ կապված պատմությունը։

9. Իտալացի հանճարեղ ողբերգակ էրնեստո Րհոսսին (1829—1896) Թիֆլիս հյուրախաղերի է եկել 1890 թվականի գարնանը։

ՄԻ ԵՐԿՈԻ ԽՈՍՔ ՍԵՐՌ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՄԱՍԻՆ (էջ 272)

Դրել է 1916 թ. սերբական ազգային էպոսի մի հատվածի («Մարկոս Ռամազանին գինի է խմում») իր թարգմանության առթիվ։ Տպագրվել է նաչս թվին, Հթ, հուլիսի 10, № 152:

ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ԴԱՐԱԴԼՈԻԻւԸ (էջ 275)

Տպագրվել է Հթ, 1916, հուլիսի 21, № 160.

1. Ակնարկում է նոմադներին՝ թափառաշրջիկ, վաչկատուն ցեղերին։

2. Անգորա–Անկարայի հին անունն է։