Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ է ԼԻՆԻ

(էշ 254)

Տպագրվել է Հթ, 1916, մայիսի 6—12, № 99—104: 1 Գ. Չալխուշյանի հոդվածը՝ «Հայ իրականությունը» տպագրվել է «Հորիզոնի» 1913 թ, ապրիլի 24-ի к 26-ի № 89—90:

2. Տե՛ս Հթ, ապրիլի 24, № 89:

3. «Ռաքվի հայոց մարդասիրական ընկերությունը» հիմնադրվել Է 1864 թ. և գոյություն է անեցել մինչև 1917 թվականը։ Իր տրամադրության տակ ուներ բազմաթիվ ուսումնական և կուլտուրական հաստատություններ։

4. Հիմնադրվել է ռուսական կառավարության 1836 թ, հրապարակած «Положения» հիման վրա։

5. Հիմնադրվել է «Положения» հրապարակումից հետո և զբաղվել է կուլտուր-կրթական խնդիրներով։

6. «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» հիմնադրվել է 1881 թ.։ Ընկերությունը մի շարք ճյուղեր ուներ Կովկասի քաղաքներում։ 1899 թվականից այն վերածվում է «Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության»։

7. «Բաքվի հայոց կուլտուրական միություն»։ Հիմնադրվել է 1906 թ.։ Ուներ բազմաթիվ սեկցիաներ՝ թատերական, գրական, երաժշտական, դպրոցական։ Հրատարակել է Անդրկովկասի ազգագրական քարտեզը։

8. 1817 թ. ֆրանսիական գեղարվեստի ակադեմիան հայտարարում է քըննական շարադրության կոնկուրս։ Հյուգոն, որ մասնակցում էր կոնկուրսին, շարադրությունը ներկայացնում է չափածո և արժանանում գովասանքի։ Հաջորդ տարին մասնակցելով կոնկուրսին՝ մեկի փոխարեն, գրում է երկու պոեմ և արժանանում Տուլուզյան ակադեմիայի մրցանակին։ Թումանյանը այս է նկատի ունեցել։

ԱԴԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ (էջ 266)

(հիշողության)

Տպագրվե է Հթ, 1916, հունիսի 3—5, № 122—124:

1. Ադամյանը մահացել է 1891 թ. հունիսի 3-ին, Կ. Պոլսում։

2. Թումանյանը Ներսիսյան դպրոցում սովորել է 1883—86 թթ.։ 1886 թըվականին էի հավանաբար («դեռ աշակերտ») նա եղել է Րաֆֆու մոտ։ Ոչ ավելի ուշ, քան նույն թվի վերջին էլ նա պետք է եղած լինի Արծրունու խըմբագրատանը, ուր, ինչպես ինքն է ասում, մի երկու էլ տնեկդոտանման բան է տվել թերթի խմբագրությանը։ 1886 թ. «Մշակի» խառն լուրեր բաժնում (№ 5, 89, 51 և այլն) հանդիպում ենք իրոք տնեկդոտանման բազմաթիվ նյութերի, որոնց Թումանյանի գրչին պատկանելը դժվար է հաստատել։

3. Գրիգոր Տեր-Հարությունյան — Ներսիսյան դպրոցի վերակացու Հ. Թումանյանի աշակերտության տարիներին։