Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 0 9

ՈԶ-ԳՐԱԿԱՆ ՈԶՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏ

«Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում ես. մեղավոր չեն նրանք իրանց չնչին գոյությունով։ Իսկ նրանց նեղ հոգին մտածում է. մեղք է ծանրացած ամեն մի մեծ գոՅության վրա»։

Նիցշե

Աշխարհքում մի մարդ կա, անունը Ռ. Դրամբյան։ «Մի դիպվածով» էդ Ռ․ Դրամբյանի ձեռքն են ընկնում իմ կազմած և իշխանուհի Մ. Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները։ Կարդում է «Ծիտը»։ Բարեբախտաբար միայն էս մեկը։ Պարոնը սուր հիշողություն է ունենում։ Հիշում է, որ դա վերցված է Ս. Հայկունու առակներից1։ Համեմատում է։ Տեսնում է նույնն է «բառացի»։ Կարդում է «Լուաաբերի» հեքիաթներից2— նույն բանը… Մտածում է. ահա թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեոք բերելու տենչով տարված գրագետները…». ինչով են փաոք վաստակում ու գումարներ դիզում…

Մաղձը շարժվում է մարդուկի ներսը, տեսնում է «շանտաժ», «ժանտախտ» ու բարձրանում է անխնա «հարվածելու կծու խայթիչ լեզվով»։ Աոանց ձեոքը դողալու, աոանց զգալու, աոանց տատանվելու գրում է «Դրական մեծությունները բանագող», նոր սերունդին բոյկոտի է հրավիրում նրանց դեմ («Մշակ» № 162) ու քիթը սրբում, աչքերը ճպճպացնելով վեր է կենում գնա իր սովորական ճանապարհը, որտեղից եկել էր «դիպվածով»։

Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն։ էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջև։ էսպես։ Ես ճանաչած եմ ձեզ։ Դուք մի որևէ Ռ. Դըրամբյան չեք։ Դուք մինը չեք։ Դուք շատ եք։ Դուք տիպ եք։ Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ