Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պրոկուրորը, որ ամեն տեղ, ոտ կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու։ Դուք էն անհոգի տափակ ընթերցողն եք, որ կարդում է, պարապությունից ու «դիպվածով» ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրշ նայելու, առանց հասկանալու, տգետ ա թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու։ Էլ շպրտում Է բառերը,— շանտաժ, ժանտախտ, բանագող…, թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն։

Կանգնեցեք ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ Էլ Էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ։

Ո՜վ Դրամբյան։

Դուք Էնքան տգետ եք, չեք Էլ իմանում, որ հեքիաթներդ գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում։ Եվ շնորհքը հենց Էդ պատմելու մեջն Է, որ իմանան ինչը փոխենք ինչը դուրս գցեն, ինչը պահեն ինչ լեզվով ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դու րս գա և ժողովրդականի կանի համն ու հոտը չկորցնի։

Էսպես Է, ո՛վ հայոց գրողներին «կրթող» Դրամբյան։ Եթե ես առած լինեի նույնիսկ Ս․ Հայկունու գրքից, դարձյալ կմնար իմ արածն օրինավոր ու անպարսավեղի Սա Է ուղիղ ճանապարհը որովէ հոսանք պետք Է տալ, ներս բերել առողջ ժողովրդական ստեղծագործությունները և ուժեղ, հարուստ, կենդանի լեզուն։

Դուք Էդ չեք հասկանում, հերիք չէ, դեռ դրա հետ էլ սուտ եք ասում խաբում եք մարդկանց, իբր թե ես իմ պատմած «Ծիտը» վերցրել եմ Հայկունու գրքից։ Էն Էլ «բառացի»։ Եվ մինչև անգամ երեսն եք ցույց տալիս։ Դե այժմ աչքներդ բաց արեք, նայեցեք ձեր ցույց տված երեսին։ Ես գրել եմ «Ծիտը», Հայկունին «Աշըղ– Այհլորը»։Իմ ծտի ոտը փուշ Է մտնում, Հայկունու այհլորը փուշ է գտնում։ Իմ ծիտը տեսնում Է պառավը փետի Է ման գալի, ուզում Է թոնիրը վառի, փետ չունի. Հայկունու այհլորը տեսնում Է պաոա