Երբ գիշերային
Մութ հորիզոնից
Արև կամ լուսին
Երևում են ինձ, 5
Իմ տխուր հոգում
Ծագում է ոսկի
Ճաճանչը հուսո
Հարատև կյանքի,
Եվ մտածում եմ.— 10
Աշխարքը դեռ կա,
Դեռ օր կըտեսնեմ…
Եվ նշանն ահա։
Հրճվում է հոգիս,
Երգում եմ զվարթ, 15
Եվ ժպտում են ինձ
Թե՛ աստված, թե՛ մարդ։
Աստծո տաճարում
Մոմը սեղանից
Խնկաբույր ծխում, 20
Վառվում է հանգիստ.
Իմ մռայլ հոգում
Առաքինության,
Ճշմարիտ կյանքի
Հավիտենական