25
Լույսը ցոլանում,
Վառվում է նույնպես.
Սրտով մեղմանում,
Աղոթում եմ ես։
Կուսի աչքերին 30
Նայում եմ ագահ.
Թնդում է հոգիս,
Դողում ակամա,
Եվ կենդանության
Ախտերը եռուն, 35
Ախորժ այրվում են
Իմ երակներում.
Սիրտս անհանգիստ
Պայթում է կարծես,
Զգում եմ ցավ, վիշտ… 40
Եվ տանջվում եմ ես.
Բայց այն տանջանքը
Քաղցր է ինձ համար,
Քան երկար կյանքը,
Աղոթք փրկարար։