Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



* * *

Բանաստեղծը ծերացել է.
Թունդ մրրիկը, որ անցել է,
Հետք է թողել լայն ճակատին,
Եվ աչքերում աստվածային
5 Կայծը դարձյալ ցոլանում է.
Բայց նա, կարծես, սըլանում է
Դեպի երկինք, կամքով որի
Իջավ երկիր— ոգևորի։

111