Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո ձայները երգիդ հարազատ,
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ.
5 Երբ հայրենիքն է քո երգում խոսում,
Կամ նրա վհատ որդին արտասվում,
Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված
Հպարտությունը իմ հզոր նախնյաց…
Բայց, ասա, ինչո՞ւ դու սեր երգելիս
10 Ինձ վերա տանջող թախիծ է գալիս։

118